Մարգարիտա Սիմոնյանն արձագանքել է վրացի երգչուհիների բոյկոտին
Վրացի հայտնի ջազ երգչուհի Նինո Կատամաձեն իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել այն մասին, որ ի նշան բողոքի այլևս ելույթ չի ունենա Ռուսաստանում՝ նկատի ունենալով հունիսի 20-ից ի վեր ռուս-վրացական հարաբերություններում առկա լարվածությունը, գրում է korrespondent.net-ը:
Հետաքրքրական է, որ որոշ ժամանակ անց երգչուհին հեռացրել է գրառումը, որում հայտնել էր, որ հունիսի 22-ին Մոսկվայի ջազ փառատոնում իր ելույթը վերջինն է այդ երկրում:
vz.ru-ն հավելում է, որ մեկ այլ վրացի արտիստուհի՝ օպերային երգչուհի Անիտա Ռաչվելիշվիլին, կիրակի իր հայրենակիցներից ներողություն էր խնդրել Ռուսաստանում ելույթ ունենալու համար:
Սրան ի պատասխան Russia Today հեռուստաալիքի և Sputnik լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանն իր Telegram-ալիքում մասնավորապես գրել է. «Եվս մի վրացի երգչուհի՝ ինչ-որ Անիտա, ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆ է խնդրել իր հայրենակիցներից, որ ինչ-որ մի ժամանակ ելույթ է ունեցել Ռուսաստանում: Իսկ ես հարց ունեմ իմ համերկրացիներին՝ ինչ-որ մեկն իսկապե՞ս ցանկանում է հանգստանալ մի երկրում, որտեղ արտիստները ստիպված են ներողություն խնդրել նրա համար, որ առնչվել են մեզ հետ»,- գրել է Սիմոնյանը՝ ենթադրելով, որ հիմա վրացի երգչուհիները իրեն ռուս ազգայնական կհռչակեն:
Հիշեցնենք, որ վրացիների զանգվածային բողոքի ցույցերը սկսվել են հունիսի 20-ին երկրի խորհրդարանում տեղի ունեցած միջադեպից հետո, երբ ընդդիմադիր գործիչները չեն հանդուրժել ՌԴ Պետդումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովի ելույթը Վրաստանի խորհրդարանի խոսնակի աթոռից:
Հունիսի 20-ի գիշերը ցուցարարները փորձել են գրոհել խորհրդարանի շենքը, որից հետո նրանց դեմ ռետինե փամփուշտներ և արցունքաբեր գազ է կիրառվել, ինչի հետևանքով 240 մարդ էր տուժել: Բախումներից հետո 305 մարդ էր բերման ենթարկվել:
Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը