Ռուսական Ս-400-ները 10 օրում կհասնեն Թուրքիա. Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ասել է, որ ռուսական զենիթահրթիռային Ս-400 համակարգերը 10 օրում կհասնեն Թուրքիա, տեղեկացրել է NTV հեռուստաալիքը։
Հեռուստաալիքի տվյալներով՝ Էրդողանն այս հայտարարությունն արել է Ճապոնիայում G20-ի գագաթաժողովի շրջանակում՝ պատասխանելով լրագրողների հարցերին ամերիկացի պաշոնակցի՝ Դոնալդ Թրամփի հետ բանակցություններից հետո։
Էրդողանը նաեւ վստահություն է հայտնել, որ Թուրքիան կկարողանա առանց խնդիրների կարգավորել տարաձայնություններն ԱՄՆ-ի հետ, որոնք առաջ են եկել ռուսական Ս-400-ների հետ կապված, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
Շաբաթ օրը ելույթ ունենալով G20-ի գագաթաժողովի ամփոփիչ մամուլի ասուլիսում՝ Թուրքիայի նախագահն ասել է, որ ԱՄՆ-ը պատժամիջոցներ չի մտցնի Անկարայի հանդեպ Ս-400-ների ձեռքբերման հետ կապված։ Նա նաեւ հիշեցրել է, որ Անկարան «սպասում է հինգերորդ սերնդի 100 հատ F-35 կործանիչ»։
Անկարայի եւ Վաշինգտոնի հարաբերությունները վերջին ամիսներին սրվել են Թուրքիայի կողմից Ս-400-ներ գնելու հետ կապված։ ԱՄՆ-ը ակտիվ փորձեր է ձեռնարկում՝ թույլ չտալու դա։ Ավելի վաղ Վաշինգտոնն արդեն նախազգուշացրել էր Անկարային, որ եթե վերջինը գնի այդ համակարգերը, ապա ԱՄՆ-ը կարող է չտալ Թուրքիային F-35կործանիչ-ռմբակոծիչներ։
Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում


















































Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է