Թրամփը խոստովանել է, որ բռնապետերի հետ ավելի լավ է լեզու գտնում, քան լրագրողների
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն Օսակայում «Մեծ քսանյակ»-ի գագաթնաժողովի շրջանակում լրագրողների հետ շփման ընթացքում խոստովանել է, որ ցանկացածի՝ նույնիսկ բռնապետերի հետ շատ ավելի լավ է ընդհանուր լեզու գտնում, քան լրատվամիջոցների ներկայացուցիչների:
Ինչպես նշում է Daily Mail-ը, երբ CNN-ի լրագրող Ջիմ Ակոստան նախագահից հետաքրքրվել է, թե նա ինչ կարող է ասել գագաթնաժողովի շրջանակում որոշ բռնապետերի հետ մտերմիկ շփման առնչությամբ, Թրամփը պատասխանել է. «Ես ընդհանուր լեզու եմ գտնում բոլորի հետ՝ ձեզնից բացի: Ես ընդհանուր լեզում եմ գտնում Սի Ձինփինի (Չինաստանի ղեկավար- tert.am), նախագահ Պուտինի (ՌԴ նախագահ-tert.am), Սաուդյան Արաբիայի արքայազն Մոհամադ բին Սալմանի հետ»:
Հատկանշական է, որ անցած կիրակի Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ընի հետ հանդիպումից հետո, ԱՄՆ նախագահը խոստովանել է, որ իր ու Կիմ Չեն Ընի միջև փոխըմբռնում կա:
«Կարծում եմ՝ նա հասկանում է ինձ, ես էլ՝ նրան: Երբեմն դա կարող է շատ լավ բաների հանգեցնել»,-ասել է Թրամփը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է