«Պատմական» և «զարմանալի». Հս. Կորեան անդրադարձել է Քիմ Չեն Ըն-Թրամփ հանդիպմանը
Հյուսիսկորեական պետական լրատվական գործակալությունն անցած կիրակի երկրի ղեկավար Կիմ Չեն Ընի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջև կայացած հանդիպումը, որը 2018թ. ամռանից ի վեր արդեն երրորդն է, «պատմական» և «զարմանալի» է որակել:
Ինչպես նշում է The Guardian-ը, երկու պետությունների ղեկավարները պայմանավորվել են ապագայում սերտ կապի մեջ մնալ և վերսկսել այս տարվա փետրվարից ի վեր փակուղու առջև հայտնված միջուկային բանակցությունները:
Հայտնի է, որ հանդիպումը կայացել է Հյուսիսային և Հարավային Կորեաների միջև ապառազմականացված գոտում: Այսպիսով՝ Թրամփը դարձել է ԱՄՆ առաջին նախագահը, որը ոտք է դրել հյուսիսկորեական հողի վրա:
«Հյուսիսային Կորեայի և Միացյալ Նահանգների ղեկավարները պատմական ձեռքսեղմում են ունեցել Փհանմունջոմում, ինչը զարմանալի իրադարձություն էր: Առաջնորդները համաձայնել են ապագայում սերտ կապի մեջ լինել և Կորեական թերակղզու ապամիջուկայնացման հարցով վերսկսել արդյունավետ երկխոսությունն ու առաջընթաց ապահովել»,-հայտնել է հյուսիսկորեական պետական KCNA լրատվական գործակալությունը՝ ընդգծելով, որ Թրամփի և Կիմ Չեն Ընի միջև աննախադեպ վստահություն կա:
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն լրագրողներին հայտնել է, որ բանակցային նոր փուլը կարող է սկսվել արդեն հուլիսին:
Հավելենք, որ երկու պետությունների բանակցային գործընթացի առանցքային թեման Փհենյանի վիճահարույց միջուկային ծրագիրն է: Վաշինգտոնը պահանջում է սառեցնել այն, մինչդեռ Փհենյանը որպես պահանջի բավարարման նախապայման ցանկանում է տարածաշրջանում ամերիկյան ագրեսիայի մակարդակի նվազում տեսնել:
Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է