Կոմպոտ, խոզի միս ու կարտոֆիլ գողանալու համար 29-ամյա լոռեցին դատապարտվեց 4 տարվա պայմանական ազատազրկման
Լոռու մարզում 29-ամյա երիտասարդը դատապարտվել է 4 տարվա պայմանական ազատազրկման՝ 14 հազար դրամի մթերք գողանալու համար:
Ըստ մեղադրական եզրակացության՝ Թելմանը հունվարի 29-ին ապօրինի մուտք է գործել Վանաձորի բնակիչներից մեկի տուն եւ գողացել կոմպոտներ, խոզի միս, օղի, կարտոֆիլ՝ պատճառելով 14 հազար դրամի վնաս:
Լոռու մարզի ըհդհանուր իրավասության դատարանում երիտասարդը միջնորդեց արագացված դատաքննություն անցկացնել՝ նշելով, որ ընդունում է մեղավորությունը: Դատարանը Թելմանին մեղավոր ճանաչեց Քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով նախատեսված հանցագործության կատարման մեջ եւ դատապարտեց ազատազրկման 4 տարի ժամկետով, սակայն կիրառելով Քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածը՝ պատիժը պայմանականորեն չկիրառեց եւ սահմանեց փորձաշրջան 2 տարի ժամկետով:

















































