Հայ-թուրքական սահմանը հատած պակիստանցիներն ազատազրկվեցին 3 տարով
Հայ-թուրքական սահմանն անցած տարվա հունիսին ապօրինի հատած պակիստանցի երիտասարդները դատապարտվել են 3 տարվա ազատազրկման: Նման դատավճիռ է կայացրել Արարատի եւ Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանը:
Ըստ մեղադրական եզրակացության՝ Պակիստանի քաղաքացիներ Մուդդասար Մուհամադ Յունեսի Հուսսեինն անցած տարվա հունիսին իր երկու համաքաղաքացիների հետ նպատակադրվել են Պակիստանից ապօրինի` Իրանի տարածքով տարանցիկ մեկնել Թուրքիա:
Նրանք նախ ապօրինի հատել են պակիստանա-իրանական սահմանը եւ մուտք գործել Իրան: Այնուհետեւ հասնելով իրանա-թուրքական սահման՝ միացել են աֆղան մի խումբ այլ անձանց: Հուլիսի 6-ից 7-ն ընկած ժամանակահատվածում նրանք արդեն խմբով մուտք են գործել Թուրքիայի տարածք: Աֆղանները ձերբակալվել են տեղի իրավապահ մարմինների կողմից, իսկ պակիստանցի երիտասարդները հուլիսի 9-ին հատել են հայ-թուրքական սահմանը:
Պակիստանցի երիտասարդներին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 2-րդ մասով, այն է՝ պետական սահմանն ապօրինի հատելը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կամ կազմակերպված խմբի կողմից կամ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով: Երեքն էլ կալանավորված են:
Հետաքրքիր է, որ այս հոդվածը նախատեսում է մինչեւ յոթ տարվա ազատազրկում, սակայն դատարանը նվազագույն պատիժ է սահմանել:
Նշենք, որ ըստ երիտասարդների պաշտպան Աննա Ջուվանովայի՝ սահմանը հատածները 20-24 տարեկան են: Նրա խոսքով, երիտասարդները ցանկացել են աշխատանք գտնել Հայաստանում, այդ պատճառով են հատել սահմանը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը