Մոսկվայում՝ ՆԳՆ-ի գլխամասի մոտ դաժան ծեծի են ենթարկել ռեժիսոր կնոջը
Երկու անծանոթներ հարձակվել են ռեժիսոր Ագնիա Գալդանովայի վրա ՆԳՆ-ի մայրաքաղաքային գլխամասի առաջ: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ինքը՝ Գալդանովան, հաղորդում է Լենտա.Ռու-ն:
Կնոջ խոսքով՝ դեպքը տեղի է ունեցել Պետրովկայի հարեւանությամբ՝ Կարետնի Ռյադ փողոցում: Հինգշաբթի կինը վերադառնում էր երեկույթից, երբ նրան մոտեցել են երկու տղամարդիկ եւ առաջարկել ինտիմ:
«Ես նրանց կոպտորեն մերժել եմ՝ ուղարկելով գրողի ծոցը: Դրա համար նրանք բռունցքով հարվածել են դեմքիս: Այնուհետեւ եւս մեկ հարված են ուղղել գլխիս, որի հետեւանքով ես ընկել եմ: Ոչ մի անցորդ օգնության չի հասել: Ես վազել եմ դեպի փողոցի երթեւեկելի մասը՝ փրկվելով նրանցից, սակայն մեքենաներից եւ ոչ մեկը չի կանգնել: Պարզապես շրջանցել են: Իսկ նրանք, ձեռքս բռնելով, քարշ են տվել ինձ հետ՝ մայթի վրա առանց խոչընդոտների ծեծը շարունակելու համար»,-գրել է Գալդանովան:
Ծեծից հետո, նշել է կինը, նա մնացել էր պառկած փողոցում այնքան ժամանակ, քանի դեռ իր մոտ չի եկել ընկերուհին: Բժիշկները ախտորոշել են տուժածի մոտ փակ գանգուղեղային վնասվածք, ուղեղի ցնցում եւ գլխի փափուկ հյուսվածքների վնասվածքներ: Ռեժիսորը դիմում է գրել ոստիկանությունում:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է