Սահակաշվիլին և Լյաշկոն ուղիղ եթերի ժամանակ տուրուդմփոց են սարքել (տեսանյութ)
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին և Ռադայի պատգամավոր Օլեգ Լյաշկոն տուրուդմփոց են սարքել «ՆԱՇ» հեռուստաալիքով ուղիղ եթերի ժամանակ: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն:
Ինչպես նշվում է, վիճաբանությունը սկսվել է այն բանից հետո, երբ Լյաշկոն գանգատվել է ընտանիքների խնդիրներից, որոնք ունեն հիվանդ երեխաներ:
Դրան ի պատասխան՝ Սաակաշվիլին պատգամավորին առաջարկել է այդպիսի ընտանիքներին տրամադրել իր առանձնատները, ինչպես նաև ուղեղային կաթվածով հիվանդ երեխաներին նվիրաբերել միլիոն դոլար:
«Դա կլիներ օգտակար, քան ուղղակի խոսել այդ մասին»,- ընդգծել է Սահակաշվիլին:
Ի պատասխան՝ պատգամավորը Վրաստանի նախկին նախագահին հարցրել է՝ չի՞ ցանկանում արդյոք նա վերադառնալ հայրենիք, որտեղ նրա դեմ քրեական գործ են հարուցել:
Սաակաշվիլին հայտարարել է, որ ի տարբերություն «շատախոսող և չկառուցող Լյաշկոյի»՝ նա Օդեսայում ճանապարհ է կառուցել:
Դրանից հետո քաղաքական գործիչները ևս մի քանի րոպե շարունակել են բղավել միմյանց վրա:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է