Թրամփը հայտարարել է ԿԺԴՀ-ի հետ բանակցելու թիմ ստեղծելու մասին
ԱՄՆ-ը եւ ԿԺԴՀ-ը կվերսկսեն բանակցությունները Կորեական թերակղզում ապամիջուկայնացման գործնական մակարդակի շուրջ 2-3 շաբաթների ընթացքում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Ինչպես կիրակի միջկորեական սահմանի ապառազմականացված գոտում լրագրողներին հայտնել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը, համապատասխան համաձայնագիրը ձեռք էր բերվել Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ ներկայիս հանդիպման ժամանակ: Այդ ամերիա-հյուսիսկորեական բանակցությունները բարձր մակարդակում տեղի են ունեցել երկու Կորեաների միջեւ ապառազմականացված գոտում:
«Մենք համաձայնել ենք, որ մեզնից յուրաքանչյուրը կստեղծի թիմ: Եւ այդ թիմերը կփորձեն մշակել որոշ մանրամասներ: Կրկին, արագությունը նպատակ չէ, մենք ցանկանում ենք տեսնել՝ կկարողանանք արդյոք մշակել իրականում համապարփակ, լավ գործարք»,-հայտարարել է Ամերիկայի առաջնորդը: Նրա խոսքով՝ երկու-երեք շաբաթների ընթացքում թիմերը կսկսեն աշխատել պարզելու համար՝ կարող են արդյոք նրանք «ինչ-որ բան անել»:
Ընդ որում՝ Սպիտակ տան ղեկավարը պարզաբանել է, որ ԱՄՆ-ի կողմից ոչ մի փոփոխություն ակնկալել պետք չէ. ամերիկյան պատվիրակությունը կղեկավարի ԿԺԴՀ-ի հարցով հատուկ ներկայացուցիչ Սթիվեն Բիգենը: «Մեզ մոտ՝ ԱՄՆ-ում, կստեղծվի թիմ: Այն կընտրի պետքարտուղար (ԱՄՆ-ի Մայք) Պոմպեոն: Մենք արդեն գիտենք (ամերիկյան թիմի ղեկավարին), դա Սթիվն է: Դուք բոլորդ գիտեք Սթիվին. նա պրոֆեսիոնալ է, եւ շատ է սիրում երկու երկրները: Այնպես որ, թիմը կղեկավարի Սթիվը մեր հիանալի պետքարտուղար Մայք Պոմպեոյի հովանու ներքո»,-նշել է Թրամփը:
ԱՄՆ-ի վարչակազմի ղեկավարի հայտարարությունների ուղիղ հեռարձակումն ապահովել էր CNN հեռուստաընկերությունը:
Լուրեր Հայաստանից - NEWS.am


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է