Ռեկորդային ջեմաստիճան, անտառային հրդեհներ և մարդկային կորուստներ. Եվրոպայում եղանակային վտանգի «կարմիր աստիճան» է հայտարարվել
Եվրոպայում օրեցօր օդի ռեկորդային ջերմաստիճաններ են արձանագրվում՝ անցնելով 43 աստիճանն՝ ըստ Ցելսիուսի, ինչի հետևանքով նույնսիկ մարդկային կորուստներ են գրանցվել: Այս մասին գրում է Fox News-ը:
Հիշեցնենք, որ նախօրեին Ֆրանսիայի հարավային շրջանի քաղաքներից մեկում 45 աստիճան շոգ էր գրանցվել, որը ռեկորդային ցուցանիշ է երկրի ողջ պատմության ընթացքում: Ֆրանսիայում նախորդ ռեկորդային ցուցանիշը՝ 43 աստիճան, գրանցվել էր 2003 թվականին:
Փորձագետները նշում են, որ տապը պայմանավորված է Աֆրիկայի հյուսիսից եկող տաք հոսանքներով: Իշխանությունները կոչ են անում դիմանալ եղանակային պայմաններին, քանի որ դրանք կարող են երկարատև լինել:
Ֆրանսիայի մի շարք շրջանների համար վտանգավորության կարմիր աստիճան է հայտարարվել, մինչդեռ երկրի զգալի հատվածում՝ նարնջագույն աստիճանը պահպանվում է:
Շոգ ալիքը տարածվել է նաև Գերմանիայում, Լեհաստանում և Չեխիայում, որտեղ հունիս ամսվա համար ռեկորդային ջերմաստիճաններ են գրանցվել:
Իտալիայի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ 7 քաղաքում, այդ թվում՝ Ֆլորենցիայում, Հռոմում, Թուրինում, արդեն վտանգի բարձրագույն աստիճան է հայտարարվել: Նախազգուշացում է տրվել նաև 16 այլ քաղաքներում:
Իսպանիան, իր հերթին, հրդեհների զոհ է դարձել. Կատալոնիայում հրշեջները պայքարում են խոշորագույն անտառային հրդեհների դեմ: Իսպանիայի տարբեր շրջաններում նաև զոհեր են գրանցվել:
Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում


















































Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է