«Նիկոլ Փաշինյանի թիմի անբավարար կոմպետենտությունը նոր քաղաքական անկայունության վտանգ են ստեղծում Հայաստանում». Կոնստանտին Զատուլին
«Նիկոլ Փաշինյանի թիմի անբավարար կոմպետենտությունը և քաղաքական կողմնակալությունը նոր քաղաքական անկայունության վտանգ են ստեղծում Հայաստանում». Կոնստանտին Զատուլին
«Հայ-ռուսական հարաբերությունները ես կգնահատեի՝ որպես նորմալ, կանոնավոր բնույթ ունեցող, հետևաբար՝ գործընկերային։ Սակայն շփոթեցնում են մի շարք հանգամանքներ»,-այս մասին «168 Ժամի» թղթակցի հետ զրույցում ասել է ՌԴ Պետդումայի պատգամավոր, ԱՊՀ երկրների ինստիտուտի ղեկավար Կոնստանտին Զատուլինը՝ անդրադառնալով հայ-ռուսական հարաբերություններին։
Նա նշել է. «Նիկոլ Փաշինյանի թիմի անբավարար կոմպետենտությունը և քաղաքական կողմնակալությունը, որն արտահայտվեց մասնավորապես ՀԱՊԿ գործող գլխավոր քարտուղարին ետ կանչելու հարցով, ինչը նախադեպ ստեղծեց և վնաս հասցրեց Ռուսաստանի ու Հայաստանի համար կարևոր այդ ռազմաքաղաքական միության հեղինակությանն ու կոնկրետ գործունեության ծրագրերին, կատաղի արշավները «Գազպրոմի» հայկական մասնաճյուղի, Ռուսական երկաթուղիներ ԲԲԸ-ի և այլոց դեմ, ինչը նյարդայնացնում է Հայաստանի տնտեսությունում ռուս ներդրողներին, համառորեն հաշիվների մաքրումը ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ, Հայաստանում նոր քաղաքական անկայունության վտանգ են ստեղծում, Կովկասում մեր միակ լիարժեք քաղաքական գործընկեր երկրում»։
Զատուլինի խոսքով՝ վերը նշված հանգամանքների պատճառով ամբողջական փոխըմբռնման և վստահության մասին հնարավոր չէ խոսել։ «Իսկ դա արտահայտվում է, իհարկե, տարբեր կերպ՝ հայ-ռուսական հարաբերությունների ողջ ճարտարապետության սեյսմակայունության վրա»,-ընդգծել է Զատուլինը։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել