Չինաստանում պատահական անցորդը վերջին պահին բռնել է պատուհանից ընկած 3-ամյա երեխային (լուսանկարներ, տեսանյութ)
Չինաստանի հարավ-արևմտյան Գույչժոու նահանգում տղամարդը վերջին պահին բռնել է պատուհանից ընկած 3-ամյա երեխային: Միջադեպի տեսագրությունը հրապարակել է Daily Mail պարբերականը:
Դեպքը տեղի է ունեցել հունիսի 18-ին: 38-ամյա Չեն Հաոն աշխատանքից տուն վերադառնալիս է եղել, երբ լսել է երեխայի լացի ձայն: Նա վերև է նայել ու տեսել, որ 3-ամյա տղա երեխան պատշգամբի ծայրին է նստած:
Հաոն փորձել է հանգստացնել փոքրիկին, սակայն նա սկսել է ընկնել: Կադրերում երևում է՝ ինչպես է չինացին վազում և բռնում ընկնող երեխային: Նրանք երկուսով ընկել են գետնին, նրանց են մոտեցել ականատեսները և փորձել օգնել:
Պարզվել է, որ տղայի մայրը երեխային միայնակ էր թողել և գնացել խանութ: Բժիշկները ստուգել են փոքրիկին և հայտնել, որ երեխան անկման հետևանքով չի տուժել:
Երեխայի մայրը շնորհակալություն է հայտնել Հաոյին՝ իր փոքրիկի կյանքը փրկելու համար:
Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել