«Պատմության մեջ ամենաշրջադարձային ծննդյան շնորհավորանքը». ինչպես է Ստալինը շնորհավորական հեռագրի միջոցով շահել Չերչիլի սիրտը
Բրիտանական Daily Mail պարբերականն անդրադարձել է ԽՍՀՄ առաջնորդ Իոսիֆ Ստալինի և Մեծ Բրիտանիայի վարչապետ Ուինսթոն Չերչիլի հարաբերություններից մի դրվագի, համաձայն որի՝ Ստալինը խիստ քննադատել է բրիտանական զենքերի և ռազմական տեխնիկայի որակը, իսկ հետո դիվանագիտական խելացի քայլով շտկել թույլ տված սխալը՝ կարողանալով բրիտանացի դաշնակցի հետ չփչացնել հարաբերությունները:
1941թ. նոյեմբերին Ստալինը խիստ քննադատել է ռուսական ուժերին որպես օգնություն Մեծ Բրիտանիայից ուղարկված տանկերի և հրացանների որակը, ինչն ընդհանրապես դուր չի եկել Չերչիլին:
Հասկանալով, որ ինքը չափազանց հեռուն է գնացել՝ ԽՍՀՄ առաջնորդը, օգտագործելով Մեծ Բրիտանիայի վարչապետի ծննդյան 67-ամյակի պատրվակը, նրան շնորհավորական հեռագիր է հղել, որով, կարելի է ասել, «ներողություն է խնդրել»:
Կոդավորված հեռագրում մասնավորապես նշված է եղել. «Վարչապետ Ուինսթոն Չերչիլին, ջերմորեն շնորհավորում եմ ծննդյան տոնի կապակցությամբ: Ի սրտե ցանկանում եմ ուժ և առողջություն, որոնք այնքան անհրաժեշտ են մարդկության թշնամուն՝ հիտլերիզմին հաղթելու համար: Ընդունիր լավագույն բարեմաղթանքներս, Ստալին»:
Պատմաբան Դևիդ Ռեյնոլդսը նկատել է, որ «սա, հավանաբար, պատմության մեջ ամենաշրջադարձային ծննդյան շնորհավորանքն է»:
«Ստալինը ծննդյան շնորհավորանքներ չէր ուղարկում՝ այն էլ մի կապիտալիստ կայսերապաշտի, որը հայտնի էր բոլշևիզմն իր օրորոցում խեղդելու վերաբերյալ սպառնալիքներով»,-ասել է պատմաբանը:
Նրա կարծիքով՝ Ստալինը, բնակաբանար, չէր ընդունի, որ չափն անցել էր, սակայն նման ջերմ շնորհավորանքի միջոցով կարողացավ շտկել իրավիճակը:
Հայտնի է, որ Չերչիլը շնորհակալություն է հայտնել հեռագրի համար՝ ընդգծելով, որ դա իր համար շատ հաճելի էր:
Դրանից հետո Մեծ Բրիտանիայի վարչապետը հաջորդ ամիս նմանատիպ հեռագիր է հղել Ստալինի ծննդյան կապակցությամբ, ինչի արդյունքում շնորհավորական հեռագրերով փոխանակման ավանդույթ է ձևավորվել՝ շարունակվելով անգամ Երկրորդ աշխարհամարտի ավարտից հետո:
Պատմաբանն այժմյան աշխարհի քաղաքական գործիչներին և առաջնորդներին խորհուրդ է տվել դասեր քաղել Ստալինի և Չերչիլի՝ պատերազմական լարված ժամանակահատվածում վարած խելացի դիվանագիտությունից:
Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում


















































Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է
Երևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. Փաշինյան
Կառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ
ԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումը