Երեւանը հուսալիության եւ անվտանգության ցուցանիշով առաջ է անցել Մոսկվայից եւ Բաքվից
Համաշխարհային տնտեսական ֆորումի «The Travel & Tourism Competitiveness Report 2017» զեկույցում Հայաստանը հուսալիության եւ ապահովության ցուցանիշով գրավել է 34-րդ հորիզոնականը։
Զեկույցի համաձայն՝ նախկին ԽՍՀՄ երկրներից Հայաստանը հետ է միայն Վրաստանից (29-րդ հորիզոնական)։ Ադրբեջանը գրավել է 35-րդ տեղը, Ղազախստանը՝ 58, Ռուսաստանը՝ 109, Ուկրաինան 127:
Ամենաապահով երկրներ են ճանաչվել Ֆինլանդիան, Միացյալ Արաբական Էմիրությունները եւ Իսլանդիան։

















































