ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարը պաշտոնը կստանձնի հունվարի 1-ից
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Վալերի Սեմերիկովը հայտնել է, որ 2020թ․ հունվարի 1-ից ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցը համաձայնեցվել է։ Այս մասին գրում է ТАСС-ը։
«Կարող եմ որոշակի վստահությամբ ասել, որ 2020 թվականի հունվարի 1-ից ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցը համաձայնեցված է: Որոշումը ստորագրվել է ՀԱՊԿ անդամ պետությունների ԱԳՆ-ների կողմից, ովքեր հավանություն են տվել Բելառուսի ներկայացուցիչ Ստանիսլավ Զասի թեկնածությանը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակելու համար: Սպասենք այդ հարցով ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի կողմից որոշման ստորագրմանը․ միայն նա է որոշում ընդունում գլխավոր քարտուղարի նշանակման մասին: Դա տեղի ունենալուն պես՝ կտեղեկացնենք մեր պետությունների ԶԼՄ-ներին», - գործակալության հետ հարցազրույցում ասել է նա:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել