Կիպրոսի մոտակայքում անտիկ անոթներով բեռնված հռոմեական դարաշրջանի խորտակված նավ են գտել (լուսանկար)
Կիպրոսի հարավում գտնվող Պրոտարաս հանգստավայրի մոտակայքում՝ ծովում, անտիկ անոթներով (ամֆորա) բեռնված հռոմեական դարաշրջանի խորտակված նավ է հայտնաբերվել, գրում է ria.ru-ն՝ հղում կատարելով Կիպրոսի հնությունների վարչության տարածած հայտարարությանը:
Հռոմեական ժամանակների նավը, ամենայն հավանականությամբ, Սիրիայից կամ Կիլիկիայից անտիկ անոթներով է բեռնված եղել:
Սա Կիպրոսի մոտակայքում հայտնաբերված առաջին ոչ ավերված հռոմեական նավն է, և հետազոտության արդյունքները թույլ կտան նորովի դիտարկել կղզու առևտրային հարաբերությունների մասշտաբները, ասված է հաղորդագրության մեջ:
Վարչության համաձայն՝ գտածոն մեծ նշանակություն կունենա Կիպրոսի հնագիտության համար:
Նավաբեկության վայրը հայտնաբերել են Կիպրոսի համալսարանի հնագիտական հետազոտությունների լաբորատորիայի ստորջրյա հնագիտության հետազոտական խմբի սիրողական ջրասուզորդները: Հնությունների վարչությունն անմիջապես զբաղվել է նավաբեկության նախնական հետազոտության կազմակերպմամբ։ Հնագետները, ուսանողները և լաբորատորիայի կամավորներն արդեն գտնվում են Պրոտարասում և աշխատում են նավաբեկության վայրի փաստաթղթավորման վրա։
Ստորջրյա հնագիտական հետազոտություններն առաջին անգամ անցկացվում են բացառապես Կիպրոսի կառավարության հատկացրած միջոցների հաշվին, ասված է հաղորդագրության մեջ:
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ TOP-NEWS.AM-ԻՆ TELEGRAM-ում


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել