Օդաչուն ստիպված է եղել ինքնաթիռից ցած նետել ուսումնական ռումբերն ու վառելանյութը
Հնդկաստանի ռազմաօդային ուժերի «Յագուար» անվանումը կրող կործանիչ-ռմբակոծիչը վառելիքի տարաները 7 ուսումնական ռումբերը ցած է նետել Ամբալա քաղաքի վրա:
Ինչպես գրում է Hindustan Times-ը՝ դեպքը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ինքնաթիռի շարժիչներից մեկի մեջ թռչուն է ընկել:
Հաղորդվում է, որ ինքնաթիռն ուղևորվելիս է եղել Հնդկաստանի մեկ այլ նահանգ՝ մասնակցելու ռազմական ուսումնական զորավարժության:
«Տվյալ իրավիճակում օդաչուն որոշում է կայացրել բաց թողնել հավելյալ վառելանյութն ու 10 կիլոգրամ կշռող ուսումնական ռումբերը՝ բարձրություն վերցնելու համար: Ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել»,- աղբյուրին հայտնել է այդ երկրի ռազմական ոլորտի ներկայացուցիչը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ բաց թողնված տարաներն ու ռումբերը հայտնաբերվել են:
Դրանք որևէ վնաս չեն պատճառել:
Որևէ տուժածի մասին տեղեկություն չի հաղորդվում:
Դեպքը ներկայում քննվում է:
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ TOP-NEWS.AM-ԻՆ TELEGRAM-ում


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել