Ձերբակալվել է 93 տարեկան «հանցագործ»
Այս շաբաթ ձերբակալվել է «հատկապես վտանգավոր հանցագործ»՝ 93- ամյա մի տատիկ՝ Ջոզի Բըրդսը, գրում էThe Guardian-ը:
Նա երբեք օրենքի հետ խնդիրներ չի ունեցել, այդ պատճառով շատ է ցանկացել, որ իրեն ձերբակալեն, «քանի դեռ շատ ուշ չէ»:
Այդ դեպքը կմնար գաղտնի, եթե այդ մասին Twitter-ում չգրեր թոռնիկը ՝ Պեմ Սմիթը: Նա շնորհակալություն է հայտնել Մասաչուսեթսի ոստիկանությանը՝ տատիկի ցանկությունը կատարելու համար: Ջոզին արդեն ծեր է, իրեն այնքան էլ լավ չի զգում, ուստի ցանկացել է «մի վատ բան անել», քանի դեռ ուժերը ներում են:
Twitter-ի օգտատերերին այս պատմությունը դուր է եկել: Հրապարակումը մի քանի օրվա ընթացքում հավաքել է հազարավոր հավանումներ: Մեկնաբանություններում օգտատերերը գովել են տատիկին՝ կյանքի նկատմամբ դրական վերաբերմունքի և դերասանական հմտությունների համար:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել