Գերմանիայում ահաբեկիչներին քաղաքացիությունից կզրկեն
Գերմանիայի Բունդեսթագն օրենք է ընդունել, որը խստացնում է գերմանական քաղաքացիություն ստանալու կանոնները:
Այսուհետեւ Գերմանիայի այն քաղաքացիները, ովքեր ռազմական գործողությունների են մասնակցել ահաբեկչական խմբավորումների կողմում, կարող են զրկվել գերմանական անձնագրից, փոխանցում է DW-ն:
Այս նորմը կգործի միայն այն պարագայում, եթե հայտնաբերված ջիհադականները երկրորդ քաղաքացիություն ունենան: Գերմանիան սկզբունքորեն անձնագրից չի զրկում այն դեպքում, երբ մարդը ենթակա է քաղաքացիություն չունեցող անձ դառնալու վտանգին, հիշեցնում է dpa-ն:
Դրանից բացի, 5-ից մինչեւ 10 տարի է դառնում ներգաղթյալներին քաղաքացիությունից հնարավոր զրկելու ժամկետը, որոնք գերմանական անձնագիր ստանալու համար կեղծ տեղեկություններ են ներկայացրել:
Ըստ նախկինում գործող կանոնների՝ Գերմանիայի իշխանությունները քաղաքացիություն տրանադրելուց հետո 5 տարի իրավունք ունեին կրկին քաղաքացիությունից զրկել այն անձանց, ովքեր անձնագիր ստանալիս իրենց մասին տեղեկություններ ներկայացնելիս խաբել են:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել