Օսակայում մեկնարկել է «Մեծ քսանյակի» գագաթնաժողովը
Ուրբաթ Օսակայում սկսվել է «Մեծ քսանյակի» (G20) երկրների առաջնորդների երկօրյա նիստը: Նախատեսված 4 նստաշրջանների ժամանակ կողմերը քննարկելու են համաշխարհային տնտեսության հարցերը, ներառյալ առեւտուրը, եւ շրջակա միջավայրի հարցերը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Հանդիպումներում նախատեսվում է նաեւ անդրադառնալ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում աշխատող խոշոր կորպորացիաների հարկման միջազգային համակարգի ստեղծման թեմային: Այս հարցը բարձրացվել է հունիսի սկզբին Ֆուկուոկայում «քսանյակի» ֆինանսների նախարարների եւ կենտրոնական բանկերի ղեկավարների հանդիպման ժամանակ:
Էկոլոգիայի ոլորտում հմնական ուշադրությունը կհատկացվի ահռելի քանակությամբ պլաստիկե աղբի խնդրին, որն աղտոտում է համաշխարհային օվկիանոսը: Սպասվում է, որ Ճապոնիան կառաջարկի 2050 թվականին օվկիանոս պլաստիկե թափոնները մինչեւ զրոյի կրճատելու նախաձեռնությունը:
G20 պետությունների առաջնորդներից բացի, Օսակա են հրավիրվել Վիետնամի եւ Թաիլանդի, Սինգապուրի, Նիդեռլանդների, Եգիպտոսի, Իսպանիայի, Սենեգալի եւ Չիլիի առաջնորդները: Հանդիպման աշխատանքներին կմասնակցեն առաջատար միջազգային կազմակերպությունների ղեկավարները, ներառյալ ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը, Համաշխարհային բանկի նախագահ Դեւիդ Մելփասը եւ Արժույթի միջազգային հիմնադրամի տնօրեն Քրիսթին Լագարդը:


















































Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է
Երևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. Փաշինյան
Կառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ
ԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումը