Էրդողանն ակնկալում է, որ Թրամփը Թուրքիա կայցելի հուլիսին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հուլիսին կարող է այցելել Թուրքիա: Այդ մասին ճապոնական Nikkei թերթին տված հարցազրույցում հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Էրդողանը Ճապոնիա է ժամանել G20-ի գագաթնաժողովին մասնակցելու համար եւ սպասվում է, որ կհանդիպի իր ամերիկացի գործընկերոջ հետ:
ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի դաշնակից Թուրքիայի հարաբերություններում լարվածությունը սրվել էր ռուսական C-400 համակարգերի ձեռքբերման պատճառով: ԱՄՆ-ի օրենսդրության համաձայն Թուրքիային կարող են պատժամիջոցներ սպառնալ եւ նա կարող է կորցնել գործընկերությունը եւ F-35 կործանիչների մատակարարումը:
Հարցին՝ կարծում է արդյոք նա, որ կարող է համոզել Թրամփին պատժամիջոցներ չկիրառել Թուրքիայի դեմ, Էրդողանն ասել է.
«Ես կարծում եմ, որ G-20-ի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպումը կարեւոր նշանակություն կունենա մեր երկկողմ հարաբերություններում փակուղու վերացման եւ համագործակցության ամրապնդման համար:Բացի այդ խոսքը հուլիսին պարոն Թրամփի այցի մասին է»:
Էրդողանը կրկնել է, որ Անկարան չի հրաժարվի ռուսական համակարգերի գնումից եւ ասել, որ ոչինչ չի լսել Թրամփից պատժամիջոցների մասին:
«Մենք արդեն նրանց 1.5 մլրդ դոլար ենք վճարել F-35 նախագծի համար: Եթե ԱՄՆ-ն սխալ քայլ անի, մենք միջազգային արբիտրաժային դատարան կդիմենք, որովհետեւ ուզում ենք, որ նրանք վերադարձնեն մեր փողերը, որոնք մենք ծախսել ենք»:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել