Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Նեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում է Այսօր Հայաստանը վերաձևակերպում է սփյուռքի հետ հարաբերությունները Եղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը Ինձ համար առանցքային է, որ բուժօգնության կազմակերպման գործընթացը հասանելի լինի քաղաքացու համար. Ավանեսյան Լրացուցիչ միջոցներ՝ Վահան Տերյանին նվիրված խաղարկային-վավերագրական ֆիլմի ստեղծման համար ՀԲՖ նախագահ Արթուր Նազարյանը հանդիպել է ՖԻԲԱ Եվրոպայի նախագահ Խորխե Գարբախոսայի հետ Չկա պետությունից ավելի կարևոր բան Պարզվում է մեր ձուկը շատ էլ լավն է՝ Էմիություններում էլ կարող է վաճառվել Անչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություն կատարած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկման Որտեղ ունեցել ենք երաշխավորներ, ավարտվել է աղետով ՀՀ դեմ պատժամիջոցները հարյուր հազարավոր գյուղացիների փողոց հանելու նպատակ ունեին․ Պապոյան Հայաստանն ու Միացյալ Թագավորությունը ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրը

Նեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում էԱյսօր Հայաստանը վերաձևակերպում է սփյուռքի հետ հարաբերություններըԵղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԻնձ համար առանցքային է, որ բուժօգնության կազմակերպման գործընթացը հասանելի լինի քաղաքացու համար. ԱվանեսյանԼրացուցիչ միջոցներ՝ Վահան Տերյանին նվիրված խաղարկային-վավերագրական ֆիլմի ստեղծման համարՀԲՖ նախագահ Արթուր Նազարյանը հանդիպել է ՖԻԲԱ Եվրոպայի նախագահ Խորխե Գարբախոսայի հետՉկա պետությունից ավելի կարևոր բան Պարզվում է մեր ձուկը շատ էլ լավն է՝ Էմիություններում էլ կարող է վաճառվելԱնչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություն կատարած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկմանՈրտեղ ունեցել ենք երաշխավորներ, ավարտվել է աղետովՀՀ դեմ պատժամիջոցները հարյուր հազարավոր գյուղացիների փողոց հանելու նպատակ ունեին․ ՊապոյանՀայաստանն ու Միացյալ Թագավորությունը ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրըFAF-ը ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրել է հավաքականի նախկին ֆուտբոլիստի թեկնածությունըՄելանյա Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Կիևի և Մոսկվայի ներկայացուցիչներինՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր ՎարդանյանըՄենք ցանկանում ենք շարունակել գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրելՌուսաստանի և Ուկրաինայի պատերազմում հաղթող լինելու հավանականությունը քիչ է. ՌյուտեՌուբիոն վերջնական որոշում դեռ չի կայացրելԻրազեկում. Նոր կենսաչափական փաստաթղթեր ստանալու նախագրանցումը՝ քայլերով (տեսանյութ)Նաիրիի համայնքային ոստիկանները բացահայտել են մոպեդի գողությունը․ գողոնը հայտնաբերվել է (տեսանյութ) Դոնալդ Թրամփը մասնավոր հանդիպում է ունեցել Պուտինի բանագնացի հետՀայաստանը շատ բան է տալիս ԵԱՏՄ-ին և պետք է նաև ստանա. ՊապոյանՄենք եկել ենք Պորտուգալիա, երկու գոլ ենք խփել, բայց պարտվել ենքՀՀ սեփականության իրավունքը կգրանցվի Վեդի քաղաքում գտնվող՝ շուրջ 98 միլիոն դրամ արժեքով հողատարածքի և շինության նկատմամբՀարձակման թիրախը Աֆիպսկի նավթավերամշակման գործարանն է եղելԱրմավիր ՔԿՀ օդային տարածքում հայտնաբերվել է հերթական անօդաչու թռչող սարքըՕգնականը գործատուից գրեթե 18 միլիոն դոլար է յուրացրելԿաթի սուբսիդավորման ծրագրի փոխհատուցումները կսկսվեն հաջորդ շաբաթվանից և կավարտվեն դեկտեմբերին․ ՊապոյանԿասեցվել է «Նոր Զովք»-ի հաց-հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունըԹանգարաններում ընթանում է աշխատակիցների ատեստավորման գործընթացըՑանկացած պայմանավորվածություն պետք է լիովին հարգի յուրաքանչյուր երկրի ինքնիշխանությունըԳագիկ Բեգլարյանի կալանքը երկարաձգվել է ևս 2 ամսովՄենք սիրում ենք հայրենիքը, բայց ատում ենք պետությունը. վարչապետԱԳՄԱ փոխնախարարը Լիտվայում էԷրդողանը ցանկություն է հայտնել բանակցություններ վարել Պուտինի հետ Ուկրաինայում հակամարտության կարգավորման հարցովՄիշտ փորձում եմ ցույց տալ առավելագույնըԳուրգեն Արսենյանը պարգևատրվել է ՌԴ ԱԳՆ «Փոխգործակցության համար» կրծքանշանովԿառավարությունը կապահովի 2026-ի ագրոապահովագրության հատուցումներըԱնչափահասի օրգանիզմում թմրանյութի առկայության վերաբերյալ կասկածները չեն հաստատվել. ՆԳՆԱՄՆ Սահմանադրությունը նախագահին թույլ է տալիս քաղաքականություն սահմանել ՝ անկախ ԿոնգրեսիցՍԱՏՄ-ն 2026-ին կաթնամթերքի արտադրություններում և մասնագիտացված իրացման կետերում կատարել է պլանային 120 ստուգում, կայացվել է կասեցման 25 որոշում2027 թվականը հագեցած կլինի մարզական կարևոր իրադարձություններովԷրդողանը նախատեսում է նոյեմբերի 8-ին այցելել ԱդրբեջանՆրա գլխավոր ժառանգությունը շատ ավելին է, քան ռեկորդներըՀհաստատվել է կամավոր ատեստավորման անցկացման քննական կենտրոնների ցանկըԱրարատ-Արմենիան պարտություն կրեց ՊորտուգալիայումԵվրահանձնաժողովը 4,3 միլիարդ եվրոյի ֆինանսական օգնության նոր փաթեթ է հատկացրել Ուկրաինային29 տարվա ընդմիջումից հետո վերսկսվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում Հայաստանի հուշարձանների ընդգրկումըՀիշեցում․ նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ էՈստիկանները Հովտաշատում ապօրինի գործող ձկնաբուծարան են բացահայտել․ կան ձերբակալվածներ (տեսանյութ)
Հայաստան

Վարչապետը դեռ հնարավորություն ունի շտկել ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակը և ասել՝ Վահե ջան, առաջնորդվի՛ր Սահմանադրության և իրավունքի գերակայությամբ․ Արթուր Ղազինյան

«Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը դժվարանում է ասել՝ արդյո՞ք ՀՀ-ում ստեղծված իրավիճակը՝ կապված Սահմանադրական դատարանի հետ, այլ պետություններում եղել է, թե՝ ոչ։ Նա Tert.am-ի հետ զրույցում նկատեց, որ 180-ից ավել պետություններ կան և բոլորի պրակտիկան դժվար է ուսումնասիրել։ Միևնույն ժամանակ չբացառեց, որ նման դեպքեր կարող են գրանցված լինել հետամնաց պետություններում։

«Կարող են գտնվել աֆրիկյան պետություններ կամ 2-րդ, 3-րդ կարգի պետություններ, որոնց համար իրավունքի գերակայություն, սահմանադրականություն, սահմանադրական իրավունք և այլ նման կատեգորիաներ չկան։ Նրանց մոտ միգուցե նման բան եղել է, բայց իրեն հարգող պետությունը, իշխանությունը երբեք նման ձևով դատական իշխանության վրա չէր հարձակվի, սա ակնհայտ հարձակում է ու անընդունելի»,- ասաց նա։

Ղազինյանն իշխանության նման գործելաոճի նպատակները չի հասականում։ Նրա գնահատմամբ՝ իշխանության մի թևը փորձում է իր ունեցած պատկերացումները թելադրել ամբողջ իշխանությանը, բայց, ըստ նրա, ներսում կան դիմադրության օջախներ։ Նրա կարծիքով՝ իշխանության ներսում էլ հասկանում են, որ ՍԴ անդամ ընտրված Վահե Գրիգորյանի հայտարարությունը, թե ինքը ստանձնում է ՍԴ նախագահի լիազորությունները, իրավական չէ, բայց դեռևս հետ քայլ իշխանությունը չի անում։

«Ներկայումս ընթանում է գործընթաց, դեռևս այն չի հանգուցալուծվել, հայտարարությունն արված է, բայց այն հետ չի կանչվել, չի ասվել, որ «ես սխալվել եմ, իհարկե, ես չեմ կարող իրականացնել ՍԴ նախագահի լիազորությունները»։ Տեսնենք, թե սա ուր կգնա, բայց մի բան միանշանակ է՝ իրավունքն ու Սահմանադրությունը ստատիկ են, և այդ առումով՝ իրավաբանական հանրույթը հավատարիմ մնաց իր սկզբունքներին, իր մասնագիտական որակներին ու չդավաճանեց արժեքները։ Հատուկենտ մարդիկ էին, որոնք շատ մեծ վերապահումով փորձեցին դրական լույսի ներքո մեկնաբանել այն, ինչ ասաց Վահե Գրիգորյանը, բայց, իհարկե, շատ խոցելի դիրքորոշում ունեն»,- շարունակեց Արթուր Ղազինյանը։

ԵՊՀ եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի տնօրենի խոսքով՝ այն, ինչ հիմա կատարվում է ՀՀ-ում, իրականում, հանդիսանում է իրավական անվտանգության լրջագույն մարտահրավեր, որի առջև ՀՀ-ն կանգնած է արդեն մեկ տարի։ Արթուր Ղազինյանը շեշտեց, որ ամեն օր խախտվում են Սահմանադրության, ինչպես նաև օրենքների տարբեր դրույթներ։

«Այսօր ժողովո՞ւրդ, թե՞ սահմանադիր կարգի հարաբերակցություն՝ այս առումով խնդիր կա, քանի որ փորձ է արվում մեկը մյուսից բարձր դնել։ Շատ է շահարկվում ժողովրդի անունը, թերևս, սա այսօրվա իշխանությունների բրենդն է, որ ժողովրդի վստահությունը վայելող իշխանություն է և այլն: Այսինքն՝ հնչեցվում են բառեր, որպեսզի ժողովրդի ուշադրությունը շեղեն կառավարության ու իշխանության ամենօրյա գործունեության հիմնական ուղենիշից։ Թե ինչպես այս իրավիճակը կհարթի իշխանությունը, կարծում եմ, որ դա իշխանության խնդիրն է, ոչ թե մեր: Եթե կորոշի գնալ մինչև վերջ, ապա լուրջ վարկանիշային հարված կլինի այսօրվա իշխանությանը։ Եթե ինչ-որ մի պահ կանգ առնեն ու տեսնեն, թե ինչ է տեղի ունեցել այս մեկ տարվա ընթացքում, վերաիմաստավորեն անցյալը, նայեն դեպի ապագա, ապա հնարավոր է, որ բան փոխվի։ Չգիտեմ, թե այսօրվա իշխանությունն ինչքանով է ունակ սա անելու, բայց սա պիտի արվի»,- շարունակեց Ղազինյանը։

Վերջինս նկատեց, որ իրավաբանական ու մասնագիտական հանրույթը ստեղծված իրավիճակին հստակ տվել է իր բացասական գնահատականը։ Նա նշեց, որ այս խումբը շատ լավ հիշողություն ունի, և ՀՀ օրենքների ոտնահարումը, ինչպես նաև մայիսի 19-20 դատարանների նկատմամբ ոտնձգությունը չի մոռացվի և ամեն պատեհ առիթով անընդհատ կդրվի իշխանության առաջ։

«Օրենք է խախտվել, Սահմանադրություն է խախտվել, և ինչ-որ պահի տրվելու է իրավական գնահատական։ Այն ամենը, ինչ տեղի ունեցավ, պետք է խոստովանեմ՝ առաջին խախտումը չէ, այս մեկ տարվա ընթացքում բազմաթիվ այդպիսի խախտումներ են եղել։ Հետագայում կտրվի իրավական գնահատական, պետք է ՀՀ որևէ իշխանության կողմից իրավական անվտանգության սպառնալիքներ առաջացնելը բացառվի»,- ավելացրեց նա։

Արթուր Ղազինյանի խոսքով՝ իշխանությունը դեռևս հետքայլ չի արել, քանի որ նահանջել չի սիրում, ավելին՝ կարծում է, որ իրենք բացարձակ ճշմարիտ են։ Նրա գնահատմամբ՝ ներկայիս իշխանությունն ու դատական համակարգը հաշտության եզրեր կգտնեն, եթե իշխանությունը որոշի վերանայել իր մարտավարությունը, գտնել իր մեջ ապաշխարելու համարձակություն և ասել, որ սխալվել է։ Ըստ նրա՝ ՀՀ վարչապետը դեռևս հնարավորություն ունի շտկել թե՛ դատական համակարգի, թե՛ ՍԴ-ի հետ կապված սխալները։

«Կարծում եմ՝ քանի դեռ որոշակի դրական վերաբերմունք պահպանվում է այսօրվա իշխանության նկատմամբ, այսինքն՝ սխալները դեռևս ներվում են, անտեսվում են, քանի որ նոր են, անփորձ են, չունեն պետական կառավարման փորձառություն, ինչ-որ տեղ նաև չունեն գիտելիք, կարող է իշխանությունը շտկել ներկա սխալները։ Անփորձությունը և նմանատիպ երևույթներն օբյեկտիվ են, որոնք կարծում եմ՝ ցանկացած մարդ հասկանում է և ներողամտաբար կարող է ժպտալ՝ մոտավորապես այսպես ասելով՝ «հա, դե, էրեխեք են, հիմա սխալվում են»։ Ամեն դեպքում պետք է իշխանությունն ինչ-որ բան փորձի անել այս ուղղությամբ և ասել, որ Վահե ջան, մի քիչ զգույշ արտահայտվիր, այդ դեպքերում փորձիր մշտապես առաջնորդվել Սահմանադրության և իրավունքի գերակայությամբ»,- եզրափակեց Արթուր Ղազինյանը։