Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ Կառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ ԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումը Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել Ոստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներ Փակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. Ջաբարով Ժաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում են Հրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումը Էրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համար

Ես չեմ ուզում հիմա բանակցել. ԹրամփԱնցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվելԻրանն ԱՄՆ-ին մեղադրում է փոխըմբռնման հուշագիրը խախտելու համարԱռաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազիՀութիները նախազգուշացրել են ավիաընկերություններին հեռու մնալ Սաուդյան Արաբիայի երկնքիցԿառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածելՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելուԵրևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. ՓաշինյանԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումըԿենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված էՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներՔննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորություններըԻրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազայինՏեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունըԹեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ ԱրաղչիԾովի հատակին ոսկու «գանձարան» են գտելՈստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներՓակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. ՋաբարովԺաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարներըԱդրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում ենՀրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումըԷրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համարԻնչպես են գայլերը գյուղի բանուկ մասում հարձակվել գյուղացիների վրաՀրաժարվել եմ պատգամավորի մանդատից և շարունակելու եմ իմ գործունեությունը՝ որպես Վայոց ձորի մարզպետ. Վահագն ԱրսենյանՓրկարարները Խաչաղբյուր գետից դուրս են բերել քաղաքացու դինՍաուդյան Արաբիան ընդհատում է ֆինանսական փոխանցումները ԱՄԷ. FTՌոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումըԱրարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացըԴավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատիցՔաղաքապետարանը պարզաբանել է Գագիկ Ծառուկյանի կենդանիների տեղափոխման շուրջ շահարկումներըԹուրքիան որոշել է չմասնակցել ՆԱՏՕ-ի Պաշտպանության, անվտանգության և կայունության բանկի (DSRB) հիմնադրմանըԱշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածքՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիրԱրևմտյան առաջնորդները պետք է ուժեղ ճնշում գործադրեն Ռուսաստանի վրա. Չեխիայի նախագահՔոնոր Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է պրոֆեսիոնալ սպորտԿասեցվել է «Մարտին սթար»-ի բրիկետ վանիլային պաղպաղակի գործունեությունըԷնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլըՀՀ կառավարությունն առողջության ապահովագրության համակարգի շրջանակում վերջին 6 ամսում 97 մլրդ 4 մլն դրամ է ուղղել քաղաքացիների առողջական խնդիրների լուծմանըԿրեմլը մեկնաբանել է Թուրքիայի կողմից Ս-400-ների հնարավոր վաճառքի մասին տեղեկություններըԻնչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿՊուտինն էքսպանսիա կսկսի դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան. ՍահակաշվիլիԱնգլիայի հավաքականի կիսապաշտպան Դեկլան Ռայսը մեկուսացվել է թիմիցՄԻՊ ներկայացուցիչները «Գորիս» ՔԿՀ-ում ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններինՍտամբուլում Սկյուտարի հայկական գերեզմանոցը հարձակման է ենթարկվելԴամասկոսում իրականացված ահաբեկչական հարձակումների համար պատասխանատու է «Իսլամական պետության» հետ կապված բջիջըՀայաստանի քաղաքային փողոցների շուրջ 79 տոկոսը բարեկարգված էՄեկ օրում բացահայտվել է 168 հանցագործություն. ՆԳՆԲասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը դուրս է եկել կիսաեզրափակիչ
Հայաստան

«Քաղաքացի դիտորդը» սկսել է բողոքարկման գործընթացը

Այս տարվա ապրիլի 2-ին «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության 3112 դիտորդները վաղ առավոտից դիտորդական առաքելություն են իրականացրել 1521 ընտրական տեղամասերում. դիտորդների հայտնաբերած մոտ 1000 խախտումների հիման վրա նախաձեռնության իրավաբանական թիմը սկսել է բողոքարկման գործընթաց։

Բողոքարկման գործընթացը տարածքային ընտրական հանձնաժողովներում

Ապրիլի 3-ին եւ 4-ին 325 բողոք է ներկայացվել 37 տարածքային ընտրական հանձնաժողովներ (բողոք չի ներկայացվել միայն 6-րդ տարածքային ընտրական հանձնաժողով)․ բողոքներից 167-ը վերաբերում է օբյեկտիվ ընտրական իրավունքի խախտումներին, իսկ 158-ը՝ սուբյեկտիվ։

Առկա են եղել բողոքարկման արդյունավետությանը խոչընդոտող բազմաթիվ արգելքներ՝ պայմանավորված օրենսդրությամբ եւ տարածքային ընտրական հանձնաժողովների գործողություններով։

Օրենսդրությամբ պայմանավորված խոչընդոտները հետեւյալներն են․

1․ բողոքները փոստով ուղարկելու արգելք եւ դրանք ՏԸՀ-ներ առձեռն մուտք անելու պահանջ,

2․ բողոքների ներկայացման վերջնաժամկետների սահմանափակում․ քվեարկության օրը բողոքները կարող են ներկայացվել մինչեւ ժամը 22։00-ն, ընտրության հաջորդ օրը՝ 12։00-ից 18։00-ն, ընտրությանը հաջորդող երկրորդ օրը՝ ժամը 9։00-11։00-ն,

3․ լիազորագրերը բողոքներին չկցելու իրավական հետեւանքները,

4․ դիտորդի վկայականի պատճենը բողոքին կցելու պահանջը։

Այս պահանջների պատճառով անհնար է եղել բողոքներ ներկայացնել թե՛ ընտրության օրվա ընթացքում, թե՛ հաշվարկի եւ արդյունքների ամփոփման ընթացքում, քանի որ օրենքը թույլ է տալիս տարածքային ընտրական հանձնաժողովներին այդ ընթացքում բողոքներ չընդունել։

Տարածքային ընտրական հանձնաժողովները եւս խոչընդոտել են բողոքների ընդունման եւ քննարկման գործընթացը՝ չընդունելով բողոքը՝ այն տանողի լիազորագրի բացակայության պատճառով, կամ նիստեր նշանակելով բողոքը տանելու նույն կամ հաջորդ օրը՝ այդպիսով չծանոթանալով դրանց բովանդակությանը։ Ըստ օրենսդրության՝ տարածքային ընտրական հանձնաժողովները բողոքների վերաբերյալ կայացրած որոշումները պետք է 24 ժամվա ընթացքում կախեն ՏԸՀ շենքի պատին՝ տեսանելի վայրում, սակայն մի շարք դեպքերում նախաձեռնության իրավաբանական թիմը արձանագրել է, որ դա եւս արված չէ։

Բողոքարկման որոշ արդյունքների մասին

Թվով 4 ՏԸՀ-ներ բավարարել են դիտորդների իրավունքների սահմանափակումների վերաբերյալ բողոքներից մի քանիսը:

Ներկայացված դիմում-բողոքների հիման վրա թիվ 26, 14, 16, 17 տարածքային հանձնաժողովները կայացրել են մեկական որոշում, որոնցով անհրաժեշտ են համարել դիմել ԿԸՀ՝ տեղամասային հանձնաժողովների նախագահներին արտոնագրերից զրկելու պահանջով։ Ընդ որում՝ թիվ 26 ընտրական հանձնաժողովի դեպքում խոսքը 3 հանձնաժողովների նախագահների մասին է։

Թիվ 5 եւ թիվ 12 տարածքային հանձնաժողովները կայացրել են մեկական որոշումներ, որոնցով համապատասխան գործերի նյութերը ուղարկել են ստուգման դատախազություն եւ ոստիկանություն։

Բողոքարկման գործընթացը Կենտրոնական ընտրական հանձնաժողովում

Նախաձեռնության իրավաբանական թիմը հընթացս բողոքարկում է տարածքային ընտրական հանձնաժողովների կայացրած որոշումները՝ բողոքները ներկայացնելով կենտրոնական ընտրական հանձնաժողով։ Ապրիլի 9-ին իրավաբանները 50 բողոք են ներկայացրել ԿԸՀ, սակայն վերջինս դրանք ընդունել է միայն հաջորդ օրը՝ պատճառաբանելով, որ օրը ոչ աշխատանքային է, չնայած նրան, որ ԿԸՀ-ում այդ պահին ընթանում էր ընտրությունների արդյունքները վիճարկող նիստ։

Ուրիշի փոխարեն քվեարկության դեպքերի մասին

Քաղաքացի Արմինե Ամեխյանը դիմել է մեզ եւ ասել, որ իր փոխարեն քվեարկել են։ Նա լրացրել է հայտարարությունն այդ մասին եւ տարել ԿԸՀ, սակայն հաջորդ օրը այցելելով մեր գրասենյակ՝ հայտնել է, որ լավ չի հիշել՝ իրականում մասնակցել է քվեարկությանը։ Տարածքային ընտրական հանձնաժողովն այնուամենայնիվ որոշել է, որ Արմինե Ամեխյանի փոխարեն կատարվել է քվեարկություն, եւ գործն ուղարկել դատախազություն։ Այս դեպքի մանրամասների մասին տես «Քաղաքացի դիտորդ»-ի հայտարարության տեքստը այս հղումով՝ https://citizenobserver.am/hy/news/view/dkpt2017-04-12-11-50 ։

Ֆեյսբուքի եւ էլեկտրոնային փոստի հասցեի միջոցով 3 անձ հայտնել է, որ իրենց ազգականների փոխարեն կատարվել է քվեարկություն։ Նրանց ուղարկել ենք հայտարարության ձեւը՝ այն լրացնելու եւ համապատասխան մարմին ներկայացնելու համար։

Մեկ այլ քաղաքացի հայտնել է, որ մահացած քաղաքացու անվան դիմաց ընտրողների ցուցակում առկա է ստորագրություն եւ դրա մասին հայտարարություն տալու պատրաստակամություն հայտնել, սակայն այնուհետեւ զանգահարել է եւ հրաժարվել ստորագրել հայտարարությունը։

Մեկ այլ քաղաքացի հայտնել է, որ իր հարեւանի տան հասցեում (վերջինս արդեն 25 տարի է՝ Հայաստանում չէ) նկատել է գրանցված անծանոթ մարդկանց, որոնց անունների դիմաց կան ստորագրություններ։ Այս քաղաքացին եւս հրաժարվել է դեպքի մասին հայտարարություն ստորագրել։

Դիտորդ Հայկ Տիգրանյանը հայտնել է, որ 7/12 տեղամասում ստորագրությունների թիվը 905 է, այնինչ պաշտոնական թիվը 917 է։

Ուշագրավ դեպքերի մասին են հայտնել ընտրության մասնակցած 3 անձ։ Նրանցից 2-ի անվան դիմաց ընտրողների ստորագրած ցուցակում ստորագրություն չի եղել, իսկ մեկն ասել է, որ իրեն չեն առաջարկել ստորագրել իր անվան դիմաց։

Ընտրությանը մասնակցած քաղաքացիներից մեկը, ում անվան դիմաց ընտրողների ստորագրած ցուցակում ստորագրություն չի եղել, դեպքի կապակցությամբ հայտարարություն է ներկայացրել ԿԸՀ, սակայն ԿԸՀ-ից նրան հայտնել են, որ նա սխալվում է՝ իրականում նա ստորագրել է ընտրողների լրացուցիչ ցուցակում, որը չի սքանավորվել եւ հրապարակվել, եւ խնդրել են հետ վերցնել հայտարարությունը։ Դիմողը, սակայն, ասել է, որ ինքը հիշում է՝ ստորագրել է ընտրողների հիմնական ցուցակում, եւ հետ չի վերցրել իր հայտարարությունը։

Այժմ նախաձեռնությունն ուսումնասիրում է ընտրողների ստորագրած ցուցակները։ Արդյունքները հանրությանը կներկայացնենք աշխատանքներն ավարտելուց հետո։

Դիտորդական առաքելությունն իրականացվում է Եվրոպական միության ֆինանսավորմամբ եւ Ժողովրդավարության ազգային հիմնադրամի համաֆինանսավորմամբ իրականացվող «2017 թ․ խորհրդարանական ընտրությունների հանրային վերահսկողություն» ծրագրի շրջանակներում: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունը: Սույն հաղորդագրությունը որեւէ ձեւով չի արտացոլում Եվրոպական միության եւ Ժողովրդավարության ազգային հիմնադրամի տեսակետները: