Թուրք ֆանատները Լիոնում անկարգություններ են հրահրել (Տեսանյութ)
Անցած գիշեր կայացած ֆուտբոլի Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակիչ «Լիոն» – «Բեշիկթաշ» հանդիպումը մեկ ժամ ուշացումով է սկսվել:
Ինչպես նշում են տեղի լրատվամիջոցները, թուրք երկրպագուները խաղից առաջ գյուղատնտեսական ռումբեր եւ տարբեր առարկաներ են նետել «Լիոնի» համակիրների վրա, որի արդյունքում խուճապ է առաջացել եւ նրանցից շատերն անվտանգության համար ստիպված մտել են խաղադաշտ:
Ֆրանսիական ակումբի նախագահ Ժան Միշել Օլասը բանակցելով թիմերի արմատական ֆանատների հետ, ի վերջո կարողացել է կողմերի հանգստացնել:
Հարկ է նշել, որ հանդիպումից առաջ ընդհարումներ են տեղի ունեցել նաեւ թուրք երկրպագուների եւ ոստիկանների ու մարզադաշտի անվտանգության աշխատակիցների միջեւ: Արդյունքում, անվտանգության մեկ աշխատակից մարմնական վնասվածքներ է ստացել:
Ի դեպ, «Լիոնի» մարզադաշտը գտնվում է Լիոնի Դեսին-Շարպյե հայաշատ թաղամասում: Ինչպես տեղեկացնում է ռուսական «Սպորտ-Էքսպրես» թերթի թղթակիցը, ելնելով այդ հանգամանքից, Լիոնի քաղաքապետարանը տեղի երկրպագուներին արգելել է Ֆրանսիայի ու «Լիոնի» դրոշից բացի օգտագործել որեւէ այլ երկրի կամ ակումբի խորհրդանիշ:


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Z համաշխարհային պատերազմը վերադառնում է
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում