Կոնգրեսական Շերմանն առաջարկել է արգելել ամերիկյան զենքի վաճառքը Բաքվին
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Բրեդ Շերմանն առաջարկում է փոփոխություն մտցնել «Ազգային պաշտպանության մասին» օրենքում, ինչը հնարավորություն կտա արգելափակել ամերիկյան զենքի վաճառքն Ադրբեջանին և կկանխի այդ զենքով քաղաքացիական օդանավերի ուղղությամբ հավանական հարվածը:
Ինչպես հայտնում է armenianweekly.com-ը, Դեմոկրատական կուսակցության անդամը, որը Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովի բարձրաստիճան անդամ է, հանդես է եկել համապատասխան օրենսդրական առաջարկով: Շերմանը ցանկանում է կանխել ամերիկյան արտադրության զենքի հաշվին Ադրբեջանի ռազմական օդուժի հարվածային հնարավորությունները կատարելագործելու հեռանկարը:
Կոնգրեսականը նման նախաձեռնությամբ է հանդես եկել Բաքվի կողմից Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի օդանավակայանից չվերթներ իրականացնելու դեպքում քաղաքացիական ինքնաթիռներին հարվածելու սպառնալիքների ֆոնին:
«Այս փոփոխությունն Ադրբեջանին հզոր «մեսիջ» կհղի առ այն, որ այդ երկիրը չի կարող սպառնալ քաղաքացիական ինքնաթիռ կործանել: Ադրբեջանին չպետք է թույլ տրվի վախեցնել իր հարևաններին: Ադրբեջանին իր օդային պաշտպանությունն ուժեղացնելու հարցում օգնելն այն վերջին բանն է, որ մենք պետք է անենք»,-ասել է կոնգրեսականը:
ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանն այս առնչությամբ իր աջակցությունն է հայտնել Շերմանին՝ ընդգծելով, որ ամերիկացի հարկատուների հաշվին ստեղծված զենքերը երբևիցե չպետք է մատակարարվեն մի երկրի, որը սպառնում է անմեղ ուղևորների սպանել:
2011թ. մարտին Ադրբեջանի քաղաքացիական ավիացիայի վարչության տնօրեն Արիֆ Մամադովը հայտարարել էր, որ երկրի կառավարությունը Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությանը նախազգուշացրել է, որ թույլ չի տալիս քաղաքացիական թռիչքներ կատարել դեպի Լեռնային Ղարաբաղ: Ադրբեջանի կառավարությունն իր որոշման մեջ նաև նշել էր, որ ավիացիոն իրավունքի համաձայն՝ իրենք իրավասու են ֆիզիկապես ոչնչացնել արգելքը խախտող օդանավը: Այս հայտարարությունից անցել են տարիներ, սակայն Ադրբեջանը շարունակում է հնչեցնել նույն սպառնալիքները, ինչի հետևանքով վերջին ութ տարում Ստեփանակերտի քաղաքացիական օդանավակայանը շարունակում է փակ մնալ:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել