Իսպանիայում երեխաների վեճը զանգվածային անկարգությունների է վերածվել
Իսպանիայի Վալյադոլիդում 8-ամյա տղայի վեճն իր հասակակից աղջկա հետ զանգվածային անկարգությունների է վերածվել, որոնք ոստիկանության հատուկ նշանակության ստորաբաժնամն միջամտություն են պահանջել, հաղորդում է Europa Press-ը:
Դեպքը տեղի է ունեցել երեկոյան, երբ Իսպանիայում նշվում էր Սան Խուան տոնը: Վալյադոլիդի հրապարակներից մեկում 8-ամյա տղան հարվածել է հասակակից աղջկան, որի ծնողները սկսել են պաշտպանել իրենց դստերը: Տղայի ընտանիքի անդամներին դուր չի եկել վերջինիս հասցեին վիրավորական արտահայտությունները եւ նրանք էլ սկսել են աղջկա ծնողների հետ վիճել:
Երբ ոստիկանության չորս ջոկատ ժամանել է դեպքի վայր, մոտ 50 մարդու մասնակցությամբ զանգվածային վեճը տեղի է ունեցել հարեւան փողոցներում: Ոստիկանները լրացուցիչ ուժեր են կանչել, այդ թվում հատուկ ջոկատայիններին: Ձերբակալվել են տղայի հորեղբայրը եւ հայրը, որոնք դիմադրություն են ցույց տվել իրվապահներին եւ նրանց վնասվածքներ պատճառել:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել