«Կրեմլը խնդիր չի դնում լիովին արգելել ռուսաստանցիների թռիչքները Վրաստան». Պեսկով
Ռուսաստանցիների Վրաստան մեկնելը լիովին արգելելու խնդիր չկա, բայց պետություն իր քաղաքացիների անվտանգությունն ապահովելու նպատակ Է հետապնդում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, լրագրողներին պատմել Է ՌԴ-ի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով հարեւան երկրներում շաթլների գործարկման՝ տարբեր ավիափոխադրողների եւ հյուրանոցատերերի նախաձեռնությունները՝ զբոսաշրջիկներին Վրաստան հասցնելու համար:
«Բնականաբար, խոսել այն մասին, թե մարդիկ լիովին կդադարեն մեկնել Վրաստան, անհնարին Է, եւ անհնարին Է մարդկանց արգելել մեկնել Վրաստան. ոչ ոք չի պատրաստվում դա անել»,- ասել Է Պեսկովը:
Նա պարզաբանել Է, որ պետությունը կարող Է «սոսկ քաղաքացիներին խորհուրդ տալ՝ ուշադրություն դարձնելու իրենց անձնական անվտանգության այն սպառնալիքների վրա, որոնք կարող են այս ժամանակ ծագել Վրաստանում»: Բացի դրանից, Կրեմլի ներկայացուցչի խոսքով՝ «կարելի Է ձեռնարկել տուրիստական հոսքի կրճատման միջոցներ մեր քաղաքացիների անվտանգության ապահովման նպատակով», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել