ԱՄՆ֊ը ցանկանում է ստեղծել «գլոբալ կոալիցիա» Իրանի դեմ
Պետքարտուղար Մայք Փոմփեոն Սաուդիան Արաբիա և Միացյալ Արաբական Էմիրություններ մեկնելիս հայտարարել է, որ ցանկանում է «գլոբալ կոալիցիա» ստեղծել Իրանի դեմ։
Փոմպեոն հունիսի 23-ին լրագրողների հետ զրույցում ասել է, որ բոլորի հետ քննարկելու են ռազմավարական ուղիները՝ ստեղծելու համար գլոբալ կոալիցիա, որը կազմված կլինի ոչ միայն Պարսից ծոցի, այլ եվրոպական և ասիական երկրներից ու նպատակ կունենա զսպելու «ահաբեկչության ամենամեծ հովանավոր» երկրին։
Միաժամանակ Փոմպեոն կրկնել է Թրամփի խոսքերը, որ ԱՄՆ-ը պատրաստ է բանակցել Իրանի հետ առանց նախապայմանների երկու երկրների միջև առկա լարվածությունը թուլացնելու նպատակով։
Երկու երկրների՝ առանց այդ էլ լարված հարաբերությունները սկսել են սրվել անցած տարվանից, երբ նախագահ Դոնալդ Թրամփը միակողմանիորեն դուրս եկավ 2015-ին Իրանի և վեց գերտերությունների միջև ստորագրված միջուկային համաձայնագրից՝ վերականգնելով տնտեսական պատժամիջոցներն այդ երկրի նկատմամբ: Ի պատասխան Իրանը անցյալ շաբաթասկզբին հայտարարեց, թե հրաժարվում է համաձայնագրով ստանձնած պարտավորություններից և վերականգնում է ուրանի հարստացումը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով