Սաուդյան Արաբիան ստեղծել է սեփական «գրին քարտը»
Սաուդյան Արաբիայում մեկնարկել է բնակություն հաստատելու նոր ծրագիրը, որը նման է այլ երկրներում կիրառվող «գրին քարտ» համակարգին՝ ուղղված հարուստ եւ բարձր որակավորում ունեցող էմիգրանտներին դեպի իրենց երկիր գրավելուն, հաղորդում է Reuters-ը:
Բնակություն հաստատելու սխեման ենթադրում է մշտական բնակության երկու տեսակ. մշտական՝ 800 000 սաուդյան ռիալով ($213 321,96) եւ երկարացման հնարավորությամբ մեկ տարի ժամկետով՝ 100 000 սաուդյան ռիալով ($26 665,24): Այն հաստատվել է Սաուդյան Արաբիայի կառավարոաւթյան կողմից անցած ամիս, սակայն միայն կիրակի հայտերը ներկայացնելու առցանց հարթակը բացվել էր հանրության համար:
Ծրագիրը թույլ է տալիս օտարերկրյա հանրությանը ազատորեն տեղաշարժվել, հնարավորություն ունենալ ձեռքբերել անշարժ գույք եւ վարել բեզնես թագավորությունում:
Ներկայումս ավելի քան 10 միլիոն էմիգրանտ է աշխատում եւ բնակվում Սաուդյան Արաբիայում այնպիսի համակարգի շրջանակներում, որը պահանջում է մուտքի արտոնագրի առկայություն, ինչպես նաեւ սաուդյան գործատուների կողմից հովանավորություն:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով