Թուրքիայի իշխող կուսակցության շրջանում նորաձեւ են «Էրդողանի բեղերին» նման բեղերը
«Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի բեղերին նման» բեղերը նորաձեւ են դարձել Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության շրջանում, հաղորդում է Associated Press-ը։
Գործակալությունը նշում է, որ բեղեր ունեն վարչապետը, մշակույթի նախարարը, նույնսիկ նախկինում սափրված էկոնոմիկայի եւ արտաքին գործերի նախարարներն այժմ բեղեր ունեն։ Բացի այդ, նախարարների կաբինետով թրենդը չի սահմանափակվում։ Ընդհանուր ոճը նման է երկրի առաջնորդի նախընտրածին։
Ըստ որոշ վերլուծաբանների՝ նման վարքագիծը պատահական չէ, չէ որ խոսքը երկրի մասին է, որտեղ դեմքին մազածածկույթ ունենալը քաղաքական նշանակություն ունի եւ որտեղ նախագահ Էրդողանին հավատարմությունը «վերահսկվում է» 2016-ին հեղաշրջման ձախողված փորձից հետո։
Ինչպես հայտարարել է փորձագետներից մեկը՝ ահաբեկչական խմբավորումների դեմ Թուրքիայի պայքարի ֆոնին եւ երկրում հեղաշրջման փորձից հետո բեղերը «ուժեղ եւ խիստ իմիջ են ապահովում»։
Կառավարության նախարարներից մեկը գործակալությանը հայտնել է, որ որոշ նախարարներ սկսել են դեմքի մազածածկույթը չսափրել Էրդողանի խորհրդով։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը