Գերմանիայում որոշել են տղամարդկանց պաշտպանել ընտանեկան բռնությունից
Գերմանիայի երկու երկրամաս՝ Բավարիան և Հյուսային Հռենոս-Վեստֆալիան, համատեղ ծրագիր են ներկայացրել, որով պատրաստվում են ընտանեկան բռնությունից պաշտպանության մեխանիզմներ ստեղծել նաև տղամարդկանց համար։ Կանանց համար այսպիսի կարգավորումներ այնտեղ վաղուց կան, և գերմանական նահանգները որոշել են կոտրել կարծրատիպերը տղամարդկանց հարցում։
Առաջին փուլով բռնության զոհ դարձած տղամարդկանց համար ստեղծվելու են թեժ գծեր,
Երկրորդ փուլով նրանց համար բացվելու են «անվտանգ տներ», որտեղ զոհերը կարող են ապաստանել՝ պաշտպանվելով բռնարարներից,
Երրորդ փուլում իշխանությունները պատրաստվում են փշրել տաբուներն ու բացահայտ խոսել տղամարդկանց նկատմամբ բռնության դեպքերի մասին։
Գերմանական այս երկու երկրամասերում եկել են եզրակացության, որ թեև Դաշնությունում գործում է զույգերի մեջ բռնության կանխարգելման կարգավորում, բայց հիմնականում այն վերաբերում է կանանց նկատմամբ բռնությանը։ Իսկ տղամարդիկ, ըստ ուսումնասիրության, ամաչում են հայտնել իրենց նկատմամբ բռնության մասին, քանի որ կարծում են, որ այդպիսի դեպքում թույլ կհամարվեն ու կհեղինակազրկվեն։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով