Իտալիա-Հայաստան հանդիպումն անավարտ է մնացել. Հայաստանի հավաքականը հեռացել է խաղադաշտից
Ֆուտզալի Իտալիայի և Հայաստանի հավաքականների միջև ընկերական երկրորդ հանդիպումն անավարտ է մնացել. իտալացիները չեն պահպանել արդար խաղի (fair play) կանոնները: Այս մասին ՀՖՖ պաշտոնական կայքին Իտալիայից հայտնել են ՀՖՖ պատվիրակության ներկայացուցիչները:
Հունիսի 18-ին Հայաստանի հավաքականը հաղթել էր իտալացիներին 2:1 հաշվով, և դաշտի տերերը երկրորդ խաղում տրամադրված էին անպայման վրեժխնդիր լինել: Մրցավարն իտալացի էր և ցանկացած կասկածելի իրավիճակում որոշում է կայացրել հօգուտ իտալացիների՝ նշանակելով չհիմնավորված բազմաթիվ տուգանայիններ:
Այդուհանդերձ, հավասար պայքար է ընթացել: 2:2 հաշվի ժամանակ, երբ խաղի ավարտին մնացել է 1 րոպե 12 վայրկյան, մրցավարը ոչ կոնտակտային իրավիճակում հերթական տուգանայինն է ֆիքսել՝ խաղի ընթացքում երրորդ անգամ անարդարացիորեն 10-մետրանոց նշանակելով մեր դարպասին:
Քանի որ իրականում խախտում չի եղել, մեր թիմի ֆուտբոլիստները հայտնել են իրենց անհամաձայնությունը. հավաքականի մարզիչները հրահանգել են դարպասապահին ազատել դարպասը՝ ի նշան բողոքի: Իտալացիները հավաստիացրել են, որ իրենք էլ են համարում, որ խախտում չի եղել, և իրենք պատրաստ են շեղ հարվածել, եթե դարպասապահն զբաղեցնի իր տեղը՝ այդպիսով պահպանելով արդար խաղի կանոնները:
Այդուհանդերձ, երբ մեր դարպասապահը զբաղեցրել է իր տեղը, իտալացիները գրավել են դարպասը: Դրանից հետո Հայաստանի հավաքականի մարզիչներն ու ՀՖՖ պատվիրակությունը որոշել են դուրս բերել թիմը խաղադաշտից, քանի որ իտալացիները, ի հակառակ իրենց խոստումի, չեն պահպանել արդար խաղի կանոնները: Խաղը չի շարունակվել:


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը