Ուկրաինայում աճուրդի է ներկայացվել մերկ Պորոշենկոյի մասնակցությամբ նկարը
Ուկրաինայում աճուրդի է հանվել երկրի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոյի մերկ կերպարով նկարը, որն ստացել է «Պյոտրն արդեն հինգերորդն է» անվանումը: Ինչպես հաղորդում է РИА Новости-ն, աճուրդն անցկացվում է Facebook-ի տիրույթում չորեքշաբթի:
Պորոշենկոյի «Եվրոպական համերաշխություն» կուսակցությունը Գերագույն ռադայի ընտրություններից մեկ ամիս առաջ խորհրդարանական վարկանիշում զիջել է դիրքերը՝ հայտնվելով հինգերորդ տեղում: Կուսակցությանն աջակցել պատրաստ է հարցման մասնակիցների 5 տոկոսը:
«Պորոշենկոյի կուսկացության վարկանիշի նվազման օրը աճուրդի եմ հանում լեգենդար նկարը: Դրանից երկու օրինակ կա: Առաջինը մասնավոր հավաքածուի մաս է կազմում, երկրորդը կարող է դառնալ ձերը: Մի ամբողջ պատմություն, մի ամբողջ դարաշրջան»,- ասվում է սոցցանցի օգտատեր Սվետլանա Կրյուկովայի գրառման մեջ:
Նկարի մեկնարկային գինը կազմում է 600 դոլար:
Ուկրաինական խորհրդարանի արտահերթ ընտրություններն անցկացվելու են հուլիսի 21-ին:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով