Ավստրալիայում առաջարկել են աղբի տեսակավորման աղբամանները թափանցիկ դարձնել
Ավստրալիայի Ադելաիդա քաղաքի քաղաքային խորհրդի անդամ Ռոբերտ Սիմսն առաջարկել է քաղաքում գործող աղբի տեսակավորման անվավոր աղբամանները փոխարինել թափանցիկ աղբամաններով, որպեսզի խրախուսեն բնակիչներին ճիշտ տեսակավորել աղբը, գրում է Daily Mail-ը:
Առաջարկը քաղաքային խորհրդում պաշտոնապես կներկայացվի հաջորդ երեքշաբթի: Սիմսի խոսքով՝ թափանցիկ աղբամանները կստիպեն մարդկանց մտածել, թե ինչը պետք է տեսակավորվի և ինչը կարելի է դեն նետել:
«Ինչ-որ իմաստով դա նաև ամաչեցնելու համար է»,- նշել է պաշտոնյան:
Բացի այդ՝ Ադելաիդա քաղաքը ծրագիր է մշակել, որով նախատեսվում է մինչև 2020թ.-ը կենցաղային աղբի վերամշակումը հասցնել 60%-ի, այնուհետև նույն ժամկետում հավաքվող աղբի ընդհանուր քանակը կրճատել 10%-ով:
Նշվում է, որ Հարավային Ավստրալիա նահանգը, որի կենտրոնն Ադելաիդա քաղաքն է, աղբի մշակման հարցում լավ հեղինակություն ունի. այն երկրում պոլիէթիլային տոպրակների՝ գործածությունից հանման առումով առաջատար է, իսկ բնակիչների մեծ մասը գիտակցում է աղբի տեսակավորման կարևորությունը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով