Տարածաշրջանում Թուրքիայի գործողությունները վկայում են վերջինիս թուլության եւ մեկուսացման մասին. Ցիպրաս
Տարածաշրջանում Թուրքիայի գործողությունները վկայում են վերջինիս թուլության եւ մեկուսացման մասին: Այս մասին հայտարարել է Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը, հաղորդում է Cyprus Mail-ը:
Նրա խոսքով՝ Հունաստանն ու Կիպրոսը, ինչպես նաեւ հարեւան երկրների հետ վերջին տարիներին ստեղծված դաշինքներն Անկարան ռազմավարական փակուղի են մտցրել:
«Թուրքիան ուժեղ դաշինքներ չունի: Թուրքիան տեսնում է, որ չի կարող հաստատել, որ Կիպրոսի հետ իր տարաձայնությունները երկկողմ հարց է, ինչպես եւ Հունաստանի հետ»,- ասել է նա՝ հավելելով, որ Աթենքն ու Նիկոսիան մշտապես համագործակցում են:
Ինչ վերաբերում է Թուրքիայի հետ ռազմական բախման հնարավորությանը, Ցիպրասը պնդել է, որ նման հնարավորություն միշտ կա, եւ հենց այդ պատճառով Հունաստանի կառավարությունն անհրաժեշտ միջոցներ է ձեռնարկում: Նա նաեւ նշել է, որ Հունաստանն ուժեղ զինված ուժեր ունի, եւ իր քաղաքացիները կարող են հանգիստ քնել:
Միեւնույն ժամանակ, Ցիպրասը համոզմունք է հայտնել, որ Թուրքիան հորատման երկրորդ սարք չի տեղադրի Կաստելորիզոյի եւ Կիպրոսի միջեւ, սակայն ամեն դեպքում զսպման ծրագիր կա: «Հունաստանը չի նահանջի»,- հավելել է նա:


















































Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Երևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. Փաշինյան
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է
ԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումը
Կառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ