Շարմազանովը կքանստել է՝ «վինետկայի» համար նկարվելիս
ՀՀ ազգային ժողովի վերջին քառօրյայի վերջին նիստն էլ չկայացավ՝ քվորումի բացակայության պատճառով։ Գրանցվել է ընդամենը 14 պատգամավոր։
ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանն առաջարկել է դահլիճում ներկա պատգամավորների հետ միասին լուսանկարվել։
–Այնքան էլ «վինետկա» չի, բայց համենայնդեպս, մեր վերջին նիստն է,–ասել է նա:
ԱԺ մյուս փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն էլ առաջարկել է, որ լրագրողներն էլ միանան իրենց՝ խոստովանելով. «Բա առանց ձեզ, մենք...դուք, որ չլինեիք...»։
Լուսանկարվելիս էլ Շարմազանովը կքանստել է։
7or.am

















































