Խարկովում հանրակացարանի 6-րդ հարկից դուրս նետված հայ ուսանողը պատմել է դեպքի մանրամասները (տեսանյութ)
Խարկովի ֆիզիկական կուլտուրայի պետական ակադեմիայի ուսանող Արթուր Մարտիրոսյանը, որին դուրս էին նետել ուսանողական հանրակացարանի վեցերորդ հարկի պատուհանից, objectiv.tv-ին պատմել է կատարվածի մանրամասները:
Մարտիրոսյանի խոսքով՝ իրեն դուրս գցողները վեցն են եղել, և ինքը նրանց ճանաչել է: Տղան պատմել է, որ իրեն սենյակի պատուհանից դուրս են գցել այն ժամանակ, երբ ինքը դուրս է շպրտել ծանոթների՝ իր սենյակում թողած իրերը: Մարտիրոսյանը ենթադրել է, որ ծանոթներն այդ իրերի միջոցով ցանկացել են իր դեմ ինչ-որ բան անել:
«Երկու-երեք րոպե անց հանկարծ սենյակիս դուռը կոտրեցին, սկսվեց կռիվը: Նրանք սկսեցին կռվել, հանեցին էլեկտրաշոկեր, դանակ: Ես մեր միջև սեղան դրեցի, մոտեցա պատուհանին և սկսեցի օգնություն կանչել»,-ասել է նա:
Ցած ընկնելուց հետո Մարտիրոսյանը թաքնվել է ավտոկանգառում, որտեղ խնդրել է ոստիկանություն կանչել:
Հանրակացարանի հսկիչը պատմել է, որ հայազգի ուսանողը նախքան այս միջադեպը երբևէ ուշադրության կենտրոնում չի եղել ու աչքի չի ընկել անկարգապահությամբ: Այժմ դեպքի հետաքննությամբ զբաղվում են իրավապահները:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր tert.am-ը, 18-ամյա ուսանողը, որը զբաղվում է ըմբշամարտով, սամբոյով և ձյուդոյով, հանրակացարանում ընկերացել է նույն սենյակում բնակվող ադրբեջանցի ուսանողի հետ, որը նրան այլ ադրբեջանցիների մասնակցությամբ պիկնիկի է հրավիրել:
Տղայի հայրը՝ Սերգոն, պատմել է, որ պիկնիկի ժամանակ որդին վատ է զգացել, գնացել է իր սենյակ: Շուտով նրա ինքնազգացողության մասին տեղեկանալու պատրվակով նրա սենյակ են մտել պիկնիկին նրա հետ եղած ուսանողները: Սկսել են սենյակում ինչ-որ պայուսակներ ու անձնագրեր տեղադրել: Արթուրը հասկացել է, որ իր դեմ թակարդ են լարում և ենթադրել, որ փորձում են իր մոտ թմրանյութ գցել: Նա ձևացրել է, թե իբր չի հասկանում դա:
Հենց որ տղայի նոր ծանոթները հեռացել են, նա կողպել է դուռը և սկսել պատուհանից դուրս նետել նրանց թողած իրերը: Երևում է՝ դա տեսնելով՝ երիտասարդները վերադարձել են, կոտրել դուռը և ծեծել նրան: Մարտիրոսյանին հաջողվել է մոտենալ բաց պատուհանին և օգնություն կանչել, և հենց այդ ժամանակ էլ նրան դուրս են նետել:
Ցած ընկնելուց հետո նա հրաշքով ողջ է մնացել: Տղան սողալով հասել է մոտակա ավտոկայանատեղին, որի պահակը ոստիկանութուն է ահազանգել:
Ուսանողը հիվանդանոց է տեղափոխվել, նրա մոտ կոնքոսկրերի կոտրվածքներ են ախտորոշվել:
Սերգո Մարտիրոսյանի խոսքով՝ չարագործներն իմանալով, որ իրենց ընտանիքն ունևոր է, այդ կերպ փորձել են գումար շորթել:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով