Ռոնալդուն իր ռեկորդի մասին. Ես շատ գոհ եմ
Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն մեկնաբանել է իր ռեկորդային նվաճումը Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի առաջին խաղում «Բավարիայի» հետ:
Պորտուգալացին իր 100-րդ հոբելյանական գոլը հեղինակեց եվրագավաթներում՝ դառնալով պատմության ընթացքում առաջին ֆուտբոլիստը, որին հաջողվել է հասնել այս ցուցանիշին:
Նրա մոտակա հետապնդողը «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին, որի ակտիվում 97 գոլ կա.
«Ես շատ գոհ եմ, ցանկանում էի հասնել այս նվաճմանը: Մեծ պատիվ է, երբ նման արդյունք ես գրանցում: Եվ շատ ավելի լավ է, որ սա տեղի ունեցավ այնպիսի մրցակցի հետ խաղում, ինչպիսին «Բավարիան» է»,- Ռոնալդուի խոսքերն է փոխանցում «AS»-ը:
«Ռեալը» 2:1 հաշվով հաղթեց մյունխենցիներին, իսկ անձամբ Ռոնալդուն դուբլի հեղինակ դարձավ: Թիմերի միջև պատասխան խաղը կկայանա ապրիլի 18-ին Մադրիդում:


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Z համաշխարհային պատերազմը վերադառնում է
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում