ԵԽԽՎ-ն դատապարտել է Բելառուսում մահապատժի կիրառման նոր փաստը
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը խստորեն դատապարտել է Բելառուսում մահապատժի դատավճիռը գաղտնի կերպով ի կատար ածելու փաստը:
Բելառուսում վերջերս գնդակահարել են դատապարտյալ Ալեքսանդր Ժիլնիկովին, չնայած այն հանգամանքին, որը նրա գործը գտնվել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնաժողովի քննարկման օրակարգում:
«Բելառուսը ևս մեկ անգամ փաստեց, որ չի հետևում եվրոպական հիմնարար չափանիշներին և շարունակում է ի կատար է ածել մահապատժի որոշումները: Դա խոչընդոտում է Բելառուսի և Եվրոպայի խորհրդի հարաբերությունների խորացումը»,- հայտարարել է մահապատժի արգելման հարցով ԵԽԽՎ-ի գլխավոր հանձնակատար Տիտուս Կորլատեանը:
«Ես նորից կոչ եմ անում Բելառուսի իշխանություններին անհապաղ սառեցնել մահապատժի կիրառումը, ինչը կլինի առաջին քայլն այդ պատժաչափից ընդհանրապես հրաժարվելու ուղղությամբ, դա առաջ տանող միակ ուղին է»,- ասել է հանձնակատարը:
Դատապարտյալ Ժիլնիկովի ազգականները «Վեսնա» իրավապաշտպան կազմակերպությանը հունիսի 13-ին հաղորդել են, որ մահապատիժն ի կատար է ածվել:
Առայժմ հայտնի չէ, թե արդյո՞ք ի կատար է ածվել նաև այդ գործով երկրորդ դատապարտյալ Վյաչեսլավ Սուխարկայի մահապատիժը:
Ժիլնիկովն ու Սուխարկան մահվան են դատապարտվել երեք մարդկանց սպանության համար:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով