Պեկինը Վաշինգտոնին կոչ է անում թուլացնել Իրանի վրա ծայրահեղ ճնշումը
Չինաստանը Միացյալ Նահանգներին կոչ է արել թուլացնել ճնշումը Իրանի նկատմամբ: Չինաստանի արտգործնախարար և պետական խորհրդի խորհրդական Վան Ին նշել է, որ Միացյալ Նահանգների և Իրանի առճակատումը վտանգավոր սահմանագծի է հասել:
Չինաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը միաժամանակ կոչ է արել Իրանին հավատարիմ մնալ 2015 թվականի միջուկային պայմանագրին:
Թեհրանի և Վաշինգտոնի հարաբերությունները խիստ սրվել էին այն բանից հետո, երբ Ամերիկան նախագահ Դոնալդ Թրամփի որոշմամբ 2018 թվականի մայիսին դուրս է եկել միջուկային պայմանագրից:
Իրավիճակն էլ ավելի է շիկացել անցած շաբաթ Օմանի ծոցում երկու նավթակիր լցանավերի վրա տեղի ունեցած գրոհներից հետո: Միացյալ Նահանգները պնդում է, որ գրոհները կազմակերպել է Իրանի Հեղափոխական պահապանների գվարդիան:
«Մենք երկու կողմերին կոչ ենք անում լինել խոհեմ և զսպվածություն դրսևորել, չձեռնարկել գործողություններ, որոնք կարող են տարածաշրջանային լարվածություն առաջացնել, չբացել «Պանդորայի արկղը»: Մասնավորապես Միացյալ Նահանգները պետք է թուլացնի ծայրահեղ ճնշում բանեցնելու իր մեթոդները: Միակողմանի քայլերը ոչ թե կլուծեն, այլ էլ ավելի կբարդացնեն խնդիրը», - ասել է Վան Ին:
Իրանի նախագահ Հասան Ռոհանին այսօր ասել է, որ Իրանը մտադիր չէ պատերազմել որևէ երկրի հետ:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով