Զելենսկիի կինը Բրիջիտ Մակրոնին Ուկրաինա է հրավիրել
Ուկրաինայի առաջին տիկին Ելենա Զելենսկայան Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կնոջը՝ Բրիջիտ Մակրոնին հրավիրել է Ուկրաինա, գրում է 112.ua-ն՝ Ուկրաինայի նախագահի մամուլի ծառայությանը հղումով:
«Ուկրաինայի նախագահի՝ Ֆրանսիայի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակում Ելենա Զելենսկայան Ելիսեյան պալատում հանդիպել է Ֆրանսիայի նախագահի տիկնոջ հետ: Տիկին Մակրոնը կիսվել է իր հովանավորության ներքո անցկացվող տարբեր նախագծերի կազմակերպման փորձով: Ելենա Զելենսկայան պատմել է Ուկրաինայում ապագա ծրագրերի վերաբերյալ իր գաղափարների մասին: Նա հրավիրել է Բրիջիտ Մակրոնին մեր երկիր այցելել»,- ասված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հունիսի 17-ին կնոջ հետ Ֆրանսիայում էր: Նա արդեն մեկնել է Գերմանիա, որտեղ մի շարք հանդիպումներ կանցկացնի:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով