Լցանավերի միջադեպից հետո ԱՄՆ հզորացնում է զորքը Մերձավոր Արևելքում
Միացյալ Նահանգները հրապարակել է լրացուցիչ նյութեր, որոնք, ըստ Վաշինգթոնի, հաստատում են Իրանի առնչությունն Օմանի ծոցում անցած շաբաթվա ընթացքում երկու նավթատար լցանավերի վրա տեղի ունեած հարձակմանը:
Պենտագոտնը հրապարակել է ուղղաթիռից արված լուսանկարներ, որոնք պատկերում են Kokula Courageous ճապոնական լցանավի նավակողից չպայթած ականը դուրս հանող իրանցի զինվորականներին:
Պենտագոնը երեկ հաղորդել է Օմանի ծոցում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ շուրջ հազար լրացուցիչ զինծառայող Մերձավոր Արևելք գործուղելու մասին:
ԱՄՆ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Պատրիկ Շանահանն ասել է, որ այդ զորախմբի նպատակն է Մերձավոոր Արևելքում անհրաժեշտության դեպքում պաշտպանել օդային, ծովային և ցամաքային հնարավոր թիրախները:
Նա ասել է նաև, որ Միացյալ Նահանգներն ուշադրությամբ հետևում է զարգացումներին և հարկ եղած դեպքում էլ ավելի կուժեղացնի ռազմական ներկայությունը տարածաշրջանում:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով