Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ԲԸՏՄ-ն Շիրակում և Կոտայքում կասեցրել է 2 բետոնահանգույցի շահագործում Կրեմլը որեւէ տեղեկություն չունի Թրամփի հայտարարած խաղաղության համաձայնագրի մասին Թրամփը և Կատարի էմիրը քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերը Ինչպիսի՞ եղանակ է սպասվում Կորսիկայում ջրհեղեղների հետևանքով 2 մարդ է զոհվել ԵՄ դեսպանը ողջունել է բարձրագույն կրթության որակի գնահատման ազգային շրջանակի ստեղծումը Գետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով հայց է ներկայացվել դատարան Նեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում է Այսօր Հայաստանը վերաձևակերպում է սփյուռքի հետ հարաբերությունները Եղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը Ինձ համար առանցքային է, որ բուժօգնության կազմակերպման գործընթացը հասանելի լինի քաղաքացու համար. Ավանեսյան Լրացուցիչ միջոցներ՝ Վահան Տերյանին նվիրված խաղարկային-վավերագրական ֆիլմի ստեղծման համար

ԲԸՏՄ-ն Շիրակում և Կոտայքում կասեցրել է 2 բետոնահանգույցի շահագործումԿրեմլը որեւէ տեղեկություն չունի Թրամփի հայտարարած խաղաղության համաձայնագրի մասինԹրամփը և Կատարի էմիրը քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերըԻնչպիսի՞ եղանակ է սպասվում Կորսիկայում ջրհեղեղների հետևանքով 2 մարդ է զոհվելԵՄ դեսպանը ողջունել է բարձրագույն կրթության որակի գնահատման ազգային շրջանակի ստեղծումըԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով հայց է ներկայացվել դատարանՆեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում էԱյսօր Հայաստանը վերաձևակերպում է սփյուռքի հետ հարաբերություններըԵղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԻնձ համար առանցքային է, որ բուժօգնության կազմակերպման գործընթացը հասանելի լինի քաղաքացու համար. ԱվանեսյանԼրացուցիչ միջոցներ՝ Վահան Տերյանին նվիրված խաղարկային-վավերագրական ֆիլմի ստեղծման համարՀԲՖ նախագահ Արթուր Նազարյանը հանդիպել է ՖԻԲԱ Եվրոպայի նախագահ Խորխե Գարբախոսայի հետՉկա պետությունից ավելի կարևոր բան Պարզվում է մեր ձուկը շատ էլ լավն է՝ Էմիություններում էլ կարող է վաճառվելԱնչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություն կատարած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկմանՈրտեղ ունեցել ենք երաշխավորներ, ավարտվել է աղետովՀՀ դեմ պատժամիջոցները հարյուր հազարավոր գյուղացիների փողոց հանելու նպատակ ունեին․ ՊապոյանՀայաստանն ու Միացյալ Թագավորությունը ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրըFAF-ը ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրել է հավաքականի նախկին ֆուտբոլիստի թեկնածությունըՄելանյա Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Կիևի և Մոսկվայի ներկայացուցիչներինՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր ՎարդանյանըՄենք ցանկանում ենք շարունակել գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրելՌուսաստանի և Ուկրաինայի պատերազմում հաղթող լինելու հավանականությունը քիչ է. ՌյուտեՌուբիոն վերջնական որոշում դեռ չի կայացրելԻրազեկում. Նոր կենսաչափական փաստաթղթեր ստանալու նախագրանցումը՝ քայլերով (տեսանյութ)Նաիրիի համայնքային ոստիկանները բացահայտել են մոպեդի գողությունը․ գողոնը հայտնաբերվել է (տեսանյութ) Դոնալդ Թրամփը մասնավոր հանդիպում է ունեցել Պուտինի բանագնացի հետՀայաստանը շատ բան է տալիս ԵԱՏՄ-ին և պետք է նաև ստանա. ՊապոյանՄենք եկել ենք Պորտուգալիա, երկու գոլ ենք խփել, բայց պարտվել ենքՀՀ սեփականության իրավունքը կգրանցվի Վեդի քաղաքում գտնվող՝ շուրջ 98 միլիոն դրամ արժեքով հողատարածքի և շինության նկատմամբՀարձակման թիրախը Աֆիպսկի նավթավերամշակման գործարանն է եղելԱրմավիր ՔԿՀ օդային տարածքում հայտնաբերվել է հերթական անօդաչու թռչող սարքըՕգնականը գործատուից գրեթե 18 միլիոն դոլար է յուրացրելԿաթի սուբսիդավորման ծրագրի փոխհատուցումները կսկսվեն հաջորդ շաբաթվանից և կավարտվեն դեկտեմբերին․ ՊապոյանԿասեցվել է «Նոր Զովք»-ի հաց-հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունըԹանգարաններում ընթանում է աշխատակիցների ատեստավորման գործընթացըՑանկացած պայմանավորվածություն պետք է լիովին հարգի յուրաքանչյուր երկրի ինքնիշխանությունըԳագիկ Բեգլարյանի կալանքը երկարաձգվել է ևս 2 ամսովՄենք սիրում ենք հայրենիքը, բայց ատում ենք պետությունը. վարչապետԱԳՄԱ փոխնախարարը Լիտվայում էԷրդողանը ցանկություն է հայտնել բանակցություններ վարել Պուտինի հետ Ուկրաինայում հակամարտության կարգավորման հարցովՄիշտ փորձում եմ ցույց տալ առավելագույնըԳուրգեն Արսենյանը պարգևատրվել է ՌԴ ԱԳՆ «Փոխգործակցության համար» կրծքանշանովԿառավարությունը կապահովի 2026-ի ագրոապահովագրության հատուցումներըԱնչափահասի օրգանիզմում թմրանյութի առկայության վերաբերյալ կասկածները չեն հաստատվել. ՆԳՆԱՄՆ Սահմանադրությունը նախագահին թույլ է տալիս քաղաքականություն սահմանել ՝ անկախ ԿոնգրեսիցՍԱՏՄ-ն 2026-ին կաթնամթերքի արտադրություններում և մասնագիտացված իրացման կետերում կատարել է պլանային 120 ստուգում, կայացվել է կասեցման 25 որոշում2027 թվականը հագեցած կլինի մարզական կարևոր իրադարձություններովԷրդողանը նախատեսում է նոյեմբերի 8-ին այցելել Ադրբեջան
Կարծիք

Ինչ է, հիմա ձեռնտու՞ է Հանրապետության նախագահին կառավարելի պահելը

Իրավաբան, «Բաբայան քնսալթինգ» ընկերության հիմնադիր Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում կրկին անդրադարձել է Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու Վահե Գրիգորյանի անձին։ Նա, մասնավորապես, գրել է.

«Երեկ, ինչպես հիշում եք, հրապարակեցի 20 հարցեր, որոնք, իմ համոզմամբ, պետք է տրվեն ՍԴ դատավորի թեկնածու Վահե Գրիգորյանին, եթե մենք ունենայինք ուժեղ խորհրդարան: Ժանրի կանոնները հուշում են, որ հարցերից հետո անհրաժեշտ է պատգամավորը ելույթ ունենա այդ հարցի առնչությամբ, ուստի՝ ներկայացնում եմ ելույթ, որը կրկին ուժեղ խորհրդարանում պետք է հնչի ԱԺ պատգամավորի կողմից:

Ելույթ 

Պարոն Գրիգորյան, 2018 թվականի փետրվարի 17-ին iLur.am–ին տրված հարցազրույցում Դուք կարծիք եք հայտնել այն մասին, որ (մեջբերում եմ)՝ «փաստացի, ՀՀԿ-ն իր արբանյակների օժանդակությամբ Հանրապետության 4-րդ նախագահ ընտրելու քաղաքացիների սահմանադրական իրավունքը սահմանափակել է, դրանով օժտելով ինքն իրեն, քանի որ Ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքի 139 հոդվածի բովանդակությունից ակնհայտ է, որ նույնիսկ կոնսենսուս ձեռք չբերելու դեպքում Հանրապետության նախագահի ընտրության հարցում, ՀՀԿ-ն ունի բավարար ձայներ առանց որևէ այլ քաղաքական ուժի օժանդակության «ընտրել» Հանրապետության 4-րդ նախագահին: Այլ խոսքով, սա ծրագրված, քայլ առ քայլ իրականացված ծայրահեղ հակասահմանադրական գործունեություն է, որի նպատակը եղել է քաղաքացիների կողմից Հանրապետության 4-րդ նախագահի՝ պետության գլխի ընտրության իրավունքը, որը փաստացի ժողովրդի իշխանության մասն է՝ ուղղակիորեն յուրացնելը:
Այս հակասահմանադրական գործունեությունը ունի կոնկրետ անվանում՝ իշխանության յուրացում, որը Սահմանադրությամբ նախատեսված միակ հանցագործությունն է, և այն նկարագրված է Սահմանադրության անփոփոխելի հոդվածով՝ 2-րդ հոդվածի 3-րդ մաս:

Սա՝ ՀՀԿ-ի, դրա ղեկավարի և որոշում կայացրած այլ անձանց հակասահմանադրական և հանցավոր մտադրությունների մասով: և, եթե Հայաստանը երբևէ նույնիսկ հարաբերականորեն անկախ դատական համակարգ ունենա, ՀՀԿ գործունեությունը պետք է արգելվի, իսկ այս արկածախնդրության մասնակիցները, եթե այն հանգի իր տրամաբանական ավարտին, պետք է քրեական պատասխանատվություն կրեն իշխանության յուրացման համար: Իսկ այս հանցագործությունը չպետք է ունենա վաղեմության ժամկետ, հաշվի առնելով դրա հանրային վտանգավորությունը և Սահմանադրության անփոփոխ հոդվածով ամրագրված լինելով՝ դրան հատկացված կարևորությունը» (մեջբերման ավարտ):

Պարոն Գրիգորյան, նշանակու՞մ է դա արդյոք, որ Հանրապետության 4-րդ նախագահը պետք է պաշտոնանկ արվի կամ նրա ընտրության վերաբերյալ Ազգային ժողովի որոշումը պետք է Սահմանադրական դատարանի կողմից ճանաչվի հակասահմանադրական և անվավեր, իսկ մեղավորները, այդ թվում՝ Ձեզ առաջադրած Հանրապետության նախագահը պետք է ենթարկվեն քրեական պատասխանատվության:

Ձեր այս ծայրահեղ կտրուկ հայտարարությունները այս դեպքում ոչ թե քաղաքական, այլ հենց իրավական, մասամբ՝ քրեաիրավական որակումներ են, և Դուք բաց տեքստով և հստակ պնդում եք, որ Ձեզ առաջադրած մարմինը հակասահմանադրական է և անհրաժեշտ է անցկացնել Հանրապետության նախագահի ուղղակի ընտրություններ՝ պատժելով մեղավորներին և արգելելով ՀՀԿ-ի գործունեությունը: Եթե հետ չկանգնեք Ձեր այս, կրկնում եմ, զուտ իրավական գնահատականներից, ինչն այլ որակման հիմք կծառայի, այդ հանձնառությունը Ձեր մասով ինչպե՞ս եք կատարելու՝ որպես Սահմանադրությամբ կոպտագույն խախտմամբ ընտրված մարմնի կողմից առաջադրված ՍԴ դատավոր, և արդյո՞ք եթե Սահմանադրությամբ և օրենքով սահմանված կարգով պարզվի, որ Դուք ճիշտ չէիք, պատրաստ եք հրաժարական տալ և ենթարկվել քրեական պատասխանատվության՝ սուտ մատնության համար:

Ընդհանրապես, որպես ՍԴ դատավոր, սա՞ է լինելու Ձեր սկզբունքային մոտեցումը՝ Հանրապետության նախագահի ընտրությունն անվավեր ճանաչելու և ՀՀԿ-ն արգելելու հարցում, թե՞ փոխելու եք այն: Կաշկանդվածություն ունե՞ք հետևողական լինելու առումով, թե Ձեր նույնիսկ իրավական գնահատականները կարող են մերկապարանոց հայտարարություններ լինել, որոնցից հեշտությամբ հրաժարվելու եք՝ առանց նույնիսկ մեկ խղճի խայթի: Ըստ Ձեզ՝ ինչու՞ է Ձեր այս հայտարարությունը իրավապահ համակարգի մոտ անպատասխան մնացել, ու՞ր է սահմանադրական կարգի պահպանության գործառույթ ունեցող մեր ԱԱԾ-ն, ինչու՞ իշխող կուսակցության մեծամասնությունը չի դիմում ՍԴ՝ Հանրապետության նախագահի հարցով, ինչու՞ ձեր մտերիմ և ընկեր ՀՔԾ պետը դեռ քրեական գործ չի հարուցել, ինչու՞ Ձեր հետ շար մտերիմ վարչապետի ղեկավարած Կառավարությունը կամ Ձեր ընկեր ԱԺ խոսնակի կողմից համակարգվող Ազգային ժողովը դեռևս չեն դիմել Սահմանադրական դատարան՝ ՀՀԿ-ն այսպիսի բիրտ հակասահմանադրական արարքի համար արգելելու հարցով:

Որոշ չափով օգտվելով Ձեր լեքսիկոնից՝ սահմանադրական կարգի նկատմամբ նման ոտնձգությունների հանդեպ անտարբերությունն արդյո՞ք ծայրահեղ ցինիզմ և անգամ հանցագործություն չէ, երբ այդ պատասխանատու պաշտոնատար անձինք չարաշահում են իրենց պաշտոնեական լիազորությունները՝ անձնական կամ խմբային շահերից ելնելով չձեռնակելով անհրաժեշտ քայլեր Հանրապետության նախագահին պաշտոնից հեռացնելու, 2005 թվականի փոփոխություններով Սահմանադրության համաձայն նոր ընտրություններ կազմակերպելու, այդ հակաիրավական և հանցավոր արարքները բացահայտելու և մեղավորներին պատժելու ուղղությամբ, ինչ է, հիմա ձեռնտու՞ է Հանրապետության նախագահին կառավարելի պահելը, սեփական քմահաճույքները նրան պարտադրելը, այդ թվում՝ Ձեր առաջադրումը, այսինքն, կարելի՞ է այլևս աչք փակել այս ծայրահեղ հակաիրավական արարքների վրա՝ էժանագին քաղաքական դիվիդենտների և իշխանության գերկենտրոնացման համար, և ՍԴ-ում ֆանատիզմի հասնող հետևողականությամբ Նախագահի միջոցով տեղավորել մեկին, որն ասում է, որ ընտրված Նախագահ չկա, իսկ հետո նրա կողմից առաջադրվում և առնվազն 88 ձայնով գործուղվում է ՍԴ:

Ամոթ է, հետ կանգնեք այս քայլից, և մի փոքր հետևողական եղեք: Այսպե՞ս եք Դուք գործունեություն ծավալելու ՍԴ-ում, Ձեր հայտարարություններով արդեն հեղինակազրկել եք Նախագահին, Ձեր ընտրությամբ հեղինակազրկելու եք վարչապետին և ԱԺ մեծամասնությանը, փոխանակ հետևողականորեն հետամուտ լինեք Ձեր կողմից բարձրացված լրջագույն թվացող իրավական հարցերի լուծմանը:

Եթե Դուք էլ հրաժարվեք Ձեր պնդումներից, ես կասեմ` ի լուր վարչապետի, իմ գործընկերների և ի լուր հատկապես բոլոր իրավապահ մարմինների հայտարարում եմ՝ կամ իրավական գնահատական տվեք ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունների մասին ՍԴ դատավորի թեկնածու Վահե Գրիգորյանի այս հայտարարություններին, կամ նրան քրեական պատասխանատվության կանչեք սուտ մատնության համար, իսկ Ձեր հնարավոր և կանխատեսելի անգործության համար ամբողջ պատասխանատվությունը կրելու եք այլևս նաև դուք»: