«Ղրիմն ու Դոնբասն Ուկրաինայինն են». Զելենսկի
Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ առաջին հավանական հանդիպման ժամանակ նախևառաջ կբարձրացնի Դոնբասի և Ղրիմի բռնակցման հարցը:
Ինչպես նշում է korrespondent.net-ը, Զելենսկին այս մասին ասել է գերմանական Das Bild պարբերականին տված հարցազրույցում:
«Սկսենք նրանից, որ Դոնբասն ու Ղրիմն Ուկրաինայինն են»,-ասել է նախագահը լրագրողի այն հարցին ի պատասխան, թե որոնք կլինեն Պուտինի հետ անձնական հանդիպման ժամանակ հնչած առաջին բառերը:
Զելենսկին նաև հույս է հայտնել, որ Ղրիմը կրկին կներառվի Ուկրաինայի կազմում:
«Ղրիմն Ուկրաինան է, և մենք լիահույս ենք, որ այն շուտով կվերադառնա: Ես շատ եմ սիրում Ղրիմը, որտեղ բազմաթիվ առիթներով եղել եմ: Այն Ուկրաինայում բացառիկ վայր է՝ իր բնությամբ և պատմությամբ: Ինձ համար Ղրիմը միշտ էլ եղել է ու կմնա Ուկրաինայի մի մասը»,-շեշտել է Զելենսկին:
Նրա համոզմամբ՝ հակառուսական պատժամիջոցներն այնքան ժամանակ պետք է ուժի մեջ մնան, քանի դեռ իր երկրի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը չեն վերականգնվել:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով