«Սիրիան Թուրքիայի հետ ռազմական բախում չի ցանկանում». Սիրիայի արտգործնախարար
Սիրիայի արտգործնախարար Վալիդ Մուալլեմը Չինաստանի արտգործնախարարի հետ հանդիպման արդյունքներն ամփոփող մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է, որ Սիրիան Թուրքիայի հետ ռազմական բախում չի ցանկանում, գրում է ria.ru-ն:
«Առաջին հերթին մենք մեր և թուրք զինվորների միջև պատերազմ չենք ցանկանում: Դա մեր սկզբունքային դիրքորոշումն է»,- ասել է Մուալլեմը՝ մեկնաբանելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունն այն մասին, որ Անկարան Սիրիայի Իդլիբ քաղաքում իր դիտակետերի նկատմամբ հարձակման դեպքում պատասխան կտա:
Հիշեցնենք, որ անցած շաբաթ Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել էր Իդլիբում իր դիտակետերից մեկի ուղղությամբ արձակված կրակոցի մասին: Կրակոցն արձակվել էր Սիրիայի կառավարական բանակի հսկողության տակ գտնվող տարածքից, ինչի հետևանքով 3 թուրք զինվորական թեթև վնասվածքներ էր ստացել:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով