Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀՀ էկոնոմիկայի նախարարը մասնակցել է Ժնևում մեկնարկած Համաշխարհային ներդրումային համաժողովին Հայկ Մարտիրոսյանը կմասնակցի Total Chess World Championship Tour-ի փորձնական մրցաշարին Հայաստանն ու Իրանը քննարկել են տարբեր ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացման ընթացքը Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Նազարյանն ամփոփել է պաշտոնավարման առաջին 100 օրը Ռուսական պատվիրակությունն իր գրաված տարածքների չափերը ներկայացնում է իրականում եղածից ավելի մեծ Սա ֆարս է և հանրային ուշադրություն գրավելու փորձ Հայաստանում ԱՄՆ դեսպանությունն այսօր փակ է լինելու Վթարային ջրանջատում Երևանի և երկու մարզի մի շարք հասցեներում Վաղարշապատի համայնքային ոստիկանները հայտնաբերել են վնասվածք պատճառած աղջկան Ներկայացուցիչների պալատն արգելափակել է Փիթ Հեգսեթին իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունը Ամանորյա տոները Հայաստանում անցկացնելու համար ամրագրումներն աճել են երկու անգամ Սարդարապատ ֆուտբոլային ակումբը պաշտոնապես ներկայացրել է իր նոր խաղային մարզաշապիկները (տեսանյութ)

ՀՀ էկոնոմիկայի նախարարը մասնակցել է Ժնևում մեկնարկած Համաշխարհային ներդրումային համաժողովինՀայկ Մարտիրոսյանը կմասնակցի Total Chess World Championship Tour-ի փորձնական մրցաշարինՀայաստանն ու Իրանը քննարկել են տարբեր ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացման ընթացքըՀայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Նազարյանն ամփոփել է պաշտոնավարման առաջին 100 օրըՌուսական պատվիրակությունն իր գրաված տարածքների չափերը ներկայացնում է իրականում եղածից ավելի մեծՍա ֆարս է և հանրային ուշադրություն գրավելու փորձՀայաստանում ԱՄՆ դեսպանությունն այսօր փակ է լինելուՎթարային ջրանջատում Երևանի և երկու մարզի մի շարք հասցեներումՎաղարշապատի համայնքային ոստիկանները հայտնաբերել են վնասվածք պատճառած աղջկանՆերկայացուցիչների պալատն արգելափակել է Փիթ Հեգսեթին իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունըԱմանորյա տոները Հայաստանում անցկացնելու համար ամրագրումներն աճել են երկու անգամՍարդարապատ ֆուտբոլային ակումբը պաշտոնապես ներկայացրել է իր նոր խաղային մարզաշապիկները (տեսանյութ)ԱՄՆ ռազմաօդային ուժերի ավելի քան 12 ինքնաթիռ լքել է Մեծ Բրիտանիայի RAF Mildenhall ավիաբազաՔանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբՕրելյեն Չուամենին կարող է բաց թողնել ազգային ընտրանու առաջիկա հանդիպումներըՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենԱՄՆ զինծառայողը կասկածվում է Ռուսաստանի օգտին լրտեսություն կատարելու մեջԱնչափահասին ուղեվարձը չվճարելու պատճառաբանությամբ ավտոբուսից իջեցնելու դեպքի հանգամանքները կուսումնասիրվեն. Երևանի ավտոբուսՀութիներն օտարերկրյա ընկերություններին կոչ են արել Սաուդյան Արաբիայից դուրս բերել ներդրումներըԱռանց տեղումների եղանակՎարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային քննարկմանը (տեսանյութ)Իսրայելում առաջարկում են չեղարկել Նեթանյահուի օրոք ընդունված օրենքները3․600 բնակիչ ու ընդամենը մեկ միկրոավտոբուսՈստիկաններն ու պարեկները թմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալել են Էջմիածնի երկու բնակչիՎարչապետը ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը (տեսանյութ)Ադրբեջանական SOCAR-ը 120 միլիոն դոլար կներդնի Թուրքիայում գտնվող STAR նավթավերամշակման գործարանումՎթարային ջրանջատում Վայք քաղաքումԱՄՆ Կոնգրեսի հետաքննությունը. Էփշտեյնի՝ 2005 թվականից հետո կատարած հանցագործությունները հնարավոր էր կանխելՎարչապետը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին (տեսանյութ)Արսեն Գևորգյանի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթՆիկոլ Փաշինյանը և Էմանուել Մակրոնը քննարկել են Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության օրակարգին առնչվող հարցերՀայաստանի վարչապետը Անթալիայում էՀայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենԱշխարհի ամենահարուստ ակումբների տասնյակըԻրազեկում․ Այվազովսկու փողոցում տեղադրվել է տեսանկարահանող տեխնիկական միջոցՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են Արմավիր և Աբովյան ՔԿՀ-ներՋամալ Մուսիալան կարող է ժամանակից շուտ ավարտել պրոֆեսիոնալ կարիերանԱՄՆ մշակութային արժեքների պահպանության հիմնադրամը Հայաստանում ֆինանսավորել է մշակութային ժառանգության պահպանության 16 ծրագիրԲարսելոնային անհրաժեշտ է մատչելի վարձակալություն կամ շահավետ տրանսֆերային գործարքԳևորգ Ղազարյանը հատուկ տեսաուղերձով դիմել է ֆուտբոլային հանրությանն ու հանդես եկել հայտարարությամբ (տեսանյութ)Աբու Դաբիում ավարտվել է Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի բանակցությունների առաջին օրըԸնդդիմադիր ուժերի համախմբումը և քաղաքական սերնդափոխության անհրաժեշտությունըԹուրքիան ավարտել է Հայաստանի հետ անցակետերի բացման նախապատրաստումը. ՈւրալօղլուԵրևանի ճանապարհներին խցանումներն ազդում են մեր ամենօրյա կյանքի վրաԻտալիայի առաջնությունում հերթական մարզչական պաշտոնանկությունն է տեղի ունեցելԸնթանում է ՀՀ վարչապետի և Ֆրանսիայի նախագահի հանդիպումըԹմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալվել են Էջմիածնի երկու բնակիչԿԳՄՍ նախարարի շնորհավորական ուղերձը Գիտության համաշխարհային օրվա առթիվՓոխվարչապետը կարևորել է Իրանի աջակցությունը Խաղաղության խաչմերուկինԿասեցվել է «Նոր Զովք»-ի ևս մեկ հաց-հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Աշխարհ

Խարկովում հայ ուսանողին դուրս են նետել 6-րդ հարկից. կասկածյալներն ադրբեջանցիներ են

Խարկովի ֆիզկուլտուրայի պետական ակադեմիայի առաջին կուրսեցի Արթուր Մարտիրոսյանին դուրս են նետել 6-րդ հարկից այն բանից հետո, երբ չի հաջողվել թրմանյութ գցել նրա մոտ: Այս մասին հայտնում է Kharkiv Times-ը՝ հղում անելով տուժածի հորը՝ Սերգո Մարտիրոսյանին:

Նրա խոսքով՝ իր տղան զբաղվում է սամբոյով եւ ձյուդոյով, Ուկրաինայի հավաքականի անդամ է, սովորել եւ մարզվել է Կիեւում Իվան Պոդդուբնիի անվան օլիմպիական քոլեջում, ապա ընդունվել է ակադեմիա: 18 տարեկան Արթուրը սպորտի վարպետ է, Ուկրաինայի 6-ակի չեմպիոն, Ուկրաինայի առաջնության երկակի մրցանակակիր, Եվրոպայի առաջնության եռակի մրցանակակիր: Ապրիլին նա մասնակցել է Կիպրոսում երիտասարդների եւ յունիորների եվրոպական առաջնությանը, պատրաստվել է աշխարհի առաջնությանը:

Հանրակացարանում Արթուրի հարեւանը ադրբեջանցի է, որի հետ նա ընկերացել է: Սերգոն ասում է, որ իր որդին նրան նույնիսկ չի հրավիրել Ալչեւսկի իրենց տուն: Այդ չարաբաստիկ օրը հարեւանը նրան հրավիրել է խորոված ուտելու: Հրավիրված են եղել նաեւ ադրբեջանցի ուսանողներ: Խնջույքի ընթացքում Արթուրը վատ է զգացել: Արթուրի հոր խոսքով՝ ինչ-որ բան են լցրել տղայի խմիչքի մեջ: Արթուրը գնացել է սենյակ, որպեսզի ուշքի գա: Դրանից հետո սենյակ են մտել ուսանողները՝ ինքնազգացողության մասին իմանալու պատրվակով: Նրանք սկսել են ինչ-որ պայուսակներ եւ անձնագրեր տեղադրել: Սերգոյի խոսքով՝ Արթուրը զգացել է, որ նրանք փորձում են թմրանյութ գցել նրա մոտ: Այդ ժամանակ տղան ձեւացրել է, թե չի հասկանում՝ ինչ է տեղի ունենում: Երբ երիտասարդները դուրս են եկել, Արթուրը փակել է սենյակի դուռն ու սկսել իրերը նետել պատուհանից: Դա տեսնելով՝ Արթուրի նոր ծանոթները վերադարձել են, կոտրել դուռն ու սկսել ծեծել նրան: Արթուրին հաջողվել է հասնել պատուհանի մոտ եւ օգնություն կանչել: Այդ պահին նրան դուրս են նետել պատուհանից:

Տղան ոչ միայն հրաշքով ողջ է մնացել, այլ նաեւ գիտակից վիճակում է եղել: Նա մոտեցել է մոտակա ավտոկայանատեղիին եւ թաքնվել բեռնատարի ետեւում: Եիտասարդները սկսել են փնտրել Արթուրին: Նրանք փորձել են ավտոկայանատեղի մուտք գործել, սակայն շներն ու պահակը չեն թողել: Պահակը նկատել է Արթուրին եւ ոստիկանություն կանչել:

Ոստիկանությունը արագ տեղ է հասել: Սերգոյի խոսքով՝ ոստիկանները միանգամից հաստատել են, որ տղան ինքնասպանություն է փորձել կատարել եւ գտնվում է թմրանյութերի ազդեցության տակ: Նրանք ստիպել են տղային դա ասել տեսախցիկի առաջ, սակայն Արթուրը հայտարարել է, որ իրեն դուրս են նետել պատուհանից, եւ որ ինքը թրմանյութ չի օգտագործում, ինչի ապացույց կարող է լինել այն, որ ինքը մասնակցում է միջազգային մրցումներին եւ դոպինգ թեստեր է անցնում:

Դրանից հետո դեպքի վայր է ժամանել շտապօգնությունը, Արթուրին հիվանդանոց են տարել, ապա հոգեբուժարան, ապա նորից հիվանդանոց: Արթուրի հոր խոսքով՝ տղան կոնքազդրային ոսկորի եւ կոնքոսկրերի կոտրվածքներ է ստացել, իսկ սպորտային կարիերայի շարունակման մասին խոսք լինել չի կարող:

«Շնորհակալ եմ Աստծուն, որ նա ողջ է մնացել՝ 20 մետրից ընկնելուց հետո»,- ասել է Արթուրի հայրը:

Բացի այդ, նա տեղի ունեցածի հավանական պատճառ է համարում Արթուրից գումար շորթելու անհաջող փորձը, քանի որ իրենց ընտանիքը բավականին հարուստ է, եւ տղան կարող էր այդ մասին պատմել իր հարեւաններին:

Ոստիկանությունը հայտնել է, որ տղայի ընկնելու մասին հայտնել են հունիսի 12-ին ժամը 07:24-ին: Ոստիկանությունը հաստատել է, որ տղան Խարկովի համալսարաններից մեկի առաջին կուրսեցի է: Այդ օրը նա եւ եւս 3 ուսանող գտնվել են հանրակացարանում:

«Որոշ ժամանակ անց նրա ծանոթները լքել են տարածքը, իսկ տղան դուրս է նետվել պատուհանից: Ընկնելուց հետո նա ծանր վնասվածքներ է ստացել եւ տեղափոխվել է հիվանդանոց: Իր արարքի մասին ուսանողը դեռեւս հրաժարվում է պատմել»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Քննությունը նախադատական հետաքննությունների միասնական ռեեստր է մտցրել ՔՕ 15-րդ հոդվածի 2-րդ մասով եւ 115-րդ հոդվածի 1-ին մասով՝ «ինքնասպանություն» նշմամբ: