Օմանի նեղուցում լցանավերի վրա հարձակվել է Իրանը. Պոմպեոն ապացույցներ ունի
Վաշինգտոնը կասկած չունի, որ Իրանը ներգրավված է Օմանի ծոցում երկու լցանավերի հետ տեղի ունեցած միջադեպի գործում: Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը, նման հայտարարությամբ հանդես է եկել ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն՝ շեշտելով, որ Վաշինգտոնը մտադիր է ցույց տալ իր տիրապետության տակ առկա ապացույցը:
«Բացարձակապես ակնհայտ է, թե ինչ է այնտեղ տեղի ունեցել: Դրանք Իրանի կողմից իրականացված հարձակումներ էին: Ոչ մի կասկած չկա: Հետախուզական միությունը մեծ ծավալի տվյալներ և ապացույցներ ունի: Աշխարհը կտեսնի դրանց մեծ մասը», - հայտարարել է Պոմպեոն:
Պատասխանելով հարցին, թե ինչ միջոցներ է ձեռնարկելու Վաշինգտոնը Թեհրանի նկատմամբ, Պոմպեոն նշել է. «Իրանը պետք է հստակ հասկանա, որ մենք կշարունակենք գործողություններ ձեռնարկել, որպեսզի թույլ չտանք Իրանին իրեն այսպես պահել»:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով