«Բորուսիան» պարտվեց ահաբեկիչների, իր իսկ պաշտպանների եւ մրցավարների ջանքերով
Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի խաղարկության 1/4-րդ եզրափակիչ «Բորուսիա» Դորտմունդ-«Մոնակո» խաղը պետք է կայանար դեռ երեկ, բայց ահաբեկչական գործողության պատճառով հետաձգվեց մեկ օրով:
Այսօր կայացած խաղի առաջին խաղակեսում այնպիսի տպավորություն էր, որ գերմանական թիմը դեռ ուշքի չի եկել ահաբեկչությունից: Այսուհանդերձ, առաջին գոլը բաց թողեցին մրցավարական սխալի պատճառով: Մրցավարները չնկատեցին, որ Մբապեն գոլը խփեց խաղից դուրս վիճակից: իսկ հետո, չգիտես ինչու, Բենդերը որոշեց գլխի գեղեցիկ հարվածով գրավել սեփական դարպասը:
Երկրորդ խաղակեսում պատկերը բոլորովին այլ է: «Բորուսիան» անհամեմատ լավ խաղ ցուցադրեց, խփեց երկու գոլ (Դեմբելե, Կագավա), բայց կրկին պաշտպանների անփույտ խաղի պատճառով բաց թողեցին եւս մեկ գոլ Մբապեից եւ պարտվեցին 3:2 հաշվով:
Այս մրցավեճում ամեն ինչ դեռ առջեւում է, քանի որ նման զույգերի դիմակայությունում գրեթե որեւէ տարբերություն չկա, թե խաղը ում դաշտում է: Ուժերը գրեթե հավասար են:
Top-News.am


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Z համաշխարհային պատերազմը վերադառնում է
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում