Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ Կառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ ԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումը Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել Ոստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներ Փակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. Ջաբարով Ժաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում են Հրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումը Էրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համար

Ես չեմ ուզում հիմա բանակցել. ԹրամփԱնցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվելԻրանն ԱՄՆ-ին մեղադրում է փոխըմբռնման հուշագիրը խախտելու համարԱռաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազիՀութիները նախազգուշացրել են ավիաընկերություններին հեռու մնալ Սաուդյան Արաբիայի երկնքիցԿառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածելՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելուԵրևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. ՓաշինյանԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումըԿենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված էՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներՔննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորություններըԻրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազայինՏեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունըԹեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ ԱրաղչիԾովի հատակին ոսկու «գանձարան» են գտելՈստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներՓակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. ՋաբարովԺաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարներըԱդրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում ենՀրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումըԷրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համարԻնչպես են գայլերը գյուղի բանուկ մասում հարձակվել գյուղացիների վրաՀրաժարվել եմ պատգամավորի մանդատից և շարունակելու եմ իմ գործունեությունը՝ որպես Վայոց ձորի մարզպետ. Վահագն ԱրսենյանՓրկարարները Խաչաղբյուր գետից դուրս են բերել քաղաքացու դինՍաուդյան Արաբիան ընդհատում է ֆինանսական փոխանցումները ԱՄԷ. FTՌոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումըԱրարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացըԴավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատիցՔաղաքապետարանը պարզաբանել է Գագիկ Ծառուկյանի կենդանիների տեղափոխման շուրջ շահարկումներըԹուրքիան որոշել է չմասնակցել ՆԱՏՕ-ի Պաշտպանության, անվտանգության և կայունության բանկի (DSRB) հիմնադրմանըԱշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածքՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիրԱրևմտյան առաջնորդները պետք է ուժեղ ճնշում գործադրեն Ռուսաստանի վրա. Չեխիայի նախագահՔոնոր Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է պրոֆեսիոնալ սպորտԿասեցվել է «Մարտին սթար»-ի բրիկետ վանիլային պաղպաղակի գործունեությունըԷնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլըՀՀ կառավարությունն առողջության ապահովագրության համակարգի շրջանակում վերջին 6 ամսում 97 մլրդ 4 մլն դրամ է ուղղել քաղաքացիների առողջական խնդիրների լուծմանըԿրեմլը մեկնաբանել է Թուրքիայի կողմից Ս-400-ների հնարավոր վաճառքի մասին տեղեկություններըԻնչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿՊուտինն էքսպանսիա կսկսի դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան. ՍահակաշվիլիԱնգլիայի հավաքականի կիսապաշտպան Դեկլան Ռայսը մեկուսացվել է թիմիցՄԻՊ ներկայացուցիչները «Գորիս» ՔԿՀ-ում ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններինՍտամբուլում Սկյուտարի հայկական գերեզմանոցը հարձակման է ենթարկվելԴամասկոսում իրականացված ահաբեկչական հարձակումների համար պատասխանատու է «Իսլամական պետության» հետ կապված բջիջըՀայաստանի քաղաքային փողոցների շուրջ 79 տոկոսը բարեկարգված էՄեկ օրում բացահայտվել է 168 հանցագործություն. ՆԳՆԲասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը դուրս է եկել կիսաեզրափակիչ
Հայաստան

Արթիկի 4-րդ դպրոցում լարված վիճակ է

aravot.am-ը գրում է. Արթիկի թիվ 4 հիմնական դպրոցում տևական ժամանակ է լարված վիճակ է․ այսօր ոտքի էին կանգնել դպրոցի կոլեկտիվը, աշակերտները ու նրանց ծնողները՝ պահանջելով չփակել իրենց կրթօջախը ու այն կարի գործարանի չվերածել։ Բանն այն է, որ շվեյցարահայ գործարար Վարդան Սրմաքեշի ու Վարագյան եղբայրների աջակցությամբ Արթիկում հիմնվելու է «Սաստեքս» տեքստիլ արդյունաբերության ֆաբրիկան, որը մտադրված են տեղակայել թիվ 4 դպրոցի շենքում։ Այն մոտ 400 աշխատատեղ է ստեղծելու Արթիկի ու հարակից գյուղերի բնակիչների համար։ Դպրոցի անձնակազմը, սակայն դեմ է, որ Արթիկի կենտրոնական հատվածում գտնվող իրենց կրթօջախը տանեն քաղաքի ծայրամաս, միավորեն մեկ այլ դպրոցի հետ, իրենց բառերով ասած՝ քանդեն ու քայքայեն այն։ Ըստ նրանց, կարի ֆաբրիկայի համար այլ հարմարավետ տեղեր կան քաղաքում։

«Արթիկի քաղաքապետը սխալ տեղեկատվություն է ներկայացրել պատկան մարմիններին, թե դպրոցը թերբեռնված է, այստեղ աշակերտների թիվը 140 է, մինչդեռ ամենուր ներկայացնում են, թե 90 է։ Բացի այդ, մեր դպրոցը բավական նորմալ պայմաններում է, եթե մի հատ կոսմետիկ վերանորոգում լինի, մեր դպրոցը շատ հարմարավետ կդառնա։ Մենք չգիտենք էլ մեր դպրոցն ուր են ուզում տանել, կոնկրետ առաջարկ էլ չենք ունեցել։ Երեկ եղել է ավագանու նիստ, ասել են, թե մայիսից, երբ ավարտվի ուսումնական պրոցեսը, սկսելու են շինարարական աշխատանքներ մեր դպրոցում տեքստիլ արդյունաբերություն հիմնելու համար։ Իսկ թե ուսուցիչները, այսքան աշակերտները ո՞ւր են գնալու, ոչ մեկը տեղյակ չէ։ Մենք բողոքում ենք, մեր դպրոցը Արթիկի կենտրոնում է, թաղային դպրոց է, մեր քաղաքում չկա տրանսպորտ, էդքան աշակերտները ոտքով ո՞ւր պիտի գնան դասի, գիտեք թե ձմեռն էլ ինչքան խստաշունչ է։ Ի՞նչն է ստիպել, որ հիմնական դպրոցի երեխեքը կիլոմետրեր կտրեն, գնան ուրիշ դպրոց, երբ Արթիկում կան ուրիշ, շատ ավելի հարմարավետ տարածքներ գործարան հիմնելու համար»,- ասում էին ուսուցիչները։

Դպրոցի տնօրեն Արուսյակ Ստեփանյանի թվարկելով էլ, կարի ֆաբրիկայի համար կարելի է օգտագործել բանկի նախկին շենքը, տեքստիլ ֆաբրիկայի նախկին շենքը, որը նույնպես համար է, ազատ է, կարի, գուլպայի գործարանները, ԴՕՍԱԱՖ-ի շենքը։ Ըստ նրա, դպրոցը կենտրոնական հատվածում է, այդ պատճառով էլ աչք են դրել, այն հարմարվետ է ֆաբրիկա հիմնող գործարարի համար՝ մոտակա գյուղերից մարդ բերելու ու աշխատեցնելու։ Սակայն, տիկնոջ ասելով, իրենց տեղեկություններ են հասել, որ սփուռքահայ գործարարը, որտեղ կարի արտադրամաս է բացել, աշխատակիցներին նորմալ չի նայել։ Նշենք, որ այս ծրագրի ղեկավարը հոլանդահայ Քրիստիան Գելիջին է, որը կարի արտադրամաս բացել է նաև Ամասիայում։ Ըստ տնօրենի, Արթիկի քաղաքապետ Մխիթար Վարագյանը եղել է իրենց շրջանավարտը, նա սովորել է հենց այս դպրոցում, նախքան քաղաքապետ ընտրվելն էլ՝ քարոզարշավի ժամանակ վերջինս խոստացել է վերանորոգել դպրոցը, մարզադահլիճը կարգի բերել, լաբորատորիաները զինել, սակայն քաղաքապետ դառնալուց հետո ոչինչ էլ չի արել։

Դպրոցի փոխտնօրեն Նունե Գրիգորյանի ասելով էլ, երկու օրը մեկ ցանկացած պահի մի խումբ «ջիփավոր տղամարդիկ» ներխուժում են դպրոց, առանց թույլտվության ներս մտնում, ուսումնասիրություններ կատարում տարածքում, դասի ժամերին ուսուցիչներին առանց հաշվի առնելու մտնում են դասասենյակներ, երեխաներին կանգնեցնում, «Հայր մերն են» կարդալ տալիս ու հեռանում։ «Չեն ասում տնօրեն, փոխտնօրեն, ուսուցիչ եկել ենք այս գործի համար, որ հարցնում եմ՝ պարոն Վարագյան ինչո՞ւ եք եկել, չի պատասխանում, գնում է։ Հետևից պիտի վազեմ, որ հարցնեմ՝ ինչո՞ւ եք եկել, պատասխանում է՝ զավոդի հըմար եմ եկել։ Ասում է նախագահից էլ դաբրո ունեմ, եթե նախագահը որոշել է դպրոց փակել, որը հանդիսանում է պետության հիմքը, ես ասելու բան չունեմ, մնում է մեր իրերը հավաքենք ու արտագաղթենք։ Գործարան սարքելու շատ տեղեր կան, պարոն Վարագյանները ունեն մեծ տարածքներ, օրինակ նավթոբազայի հսկա տարածքը, 4-րդ դպրոցը պիտի փակեն, որ գործարան սարքե՞ն։ Մեր պետության մեջ ոտնահարված են մեր երեխաների իրավունքները», -ասում է Նունե Գրիգորյանը։

Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը երեկ Արթիկում անցկացրած խորհրդակցության ժամանակ հավաստիացնում էր, որ այս դպրոցը, որպես առանձին միավոր գործելու է թիվ 5-րդ դպրոցի շենքում, չի փակվելու, աշխատատեղ չի կրճատվելու։ Սակայն կոլեկտիվը աբսուրդ է համարում երկու դպրոցների՝ միաժամանակ մեկ դպրոցի շենքում գտնվելը, հատկապես երբ խոսքը վերաբերում է թաղային դպրոցին։ Ծնողները ևս կտրականապես դեմ էին, որ թաղային դպրոցը այլ վայր տեղափոխվի, նրանց բողոքելով, Արթիկում քաղաքային տրանսպորտ չի գործում, հատկապես ձմռանը ճանապարհները չեն մաքրվում,ամեն տնից 2-3 երեխա է դպրոց հաճախում, ուստիև ձեռնտու չէ այլ վայր տեղափոխելը։

Մեր զրույցի ընթացքում աշակերտները՝ «Չենք թույլ տա մեր դպրոցը փակվի» բովանդակությամբ կարգախոսները ձեռքերին, եկան բողոք՝ խնդրելով իրենց էլ ձայնի իրավունք տալ։

Մենք պարզաբանումներ խնդրեցինք նաև Արթիկի քաղաքապետ Մխիթար Վարագյանից՝ հարցնելով, թե ինչո՞ւ են որոշել հենց Արթիկի 4-րդ դպրոցի շենքում ֆաբրիկա հիմնել։ Մխիթար Վարագյանն ասաց, որ դա ինքը չի որոշել, այլ կառավարությունն է որոշել դպրոցները օպտիմալացնել։ Մենք խնդրեցինք ցույց տալ կառավարության որոշումը կոնկրետ այդ դպրոցի մասով, սակայն պարոն Վարագյանն ասաց, որ դեռ քննարկման փուլում է, չկա որոշում։ Մեր հարցին՝ ինչո՞ւ եք ձեր դպրոցը ձեր ձեռքերով փակում, Արթիկի քաղաքապետը պատասխանեց, որ դպրոցը չի փակվելու, այլ տեղափոխվելու է այլ վայրը, որը գտնվում է ընդամենը 300-350 մետր հեռավորություն վրա։ Քաղաքապետը շեշտեց, որ 500 աշխատատեղ են բացելու ու այդ նույն դպրոցի շենքում մանկապարտեզ է գործելու 150 երեխայի համար։ Արթիկի քաղաքապետն ասում է, որ «Սաստեքս» ընկերության ղեկավարությունն է շրջագայել ու ընտրել դպրոցի շենքը, ինքը չի ընտրել, իսկ ինքը ուրախ է, որ Արթիկում այդքան քանակությամբ աշխատատեղեր են բացվելու։ Ի դեպ, նա մեզ ցույց տվեց դիմումների երկու տրցակ, թե Արթիկի, թե մոտակա գյուղերի բազմաթիվ բնակիչներ խնդրում էին իրենց ընդունել նոր բացվող կարի ֆաբրիկայում։ Ըստ Մխիթար Վարագյանի, երեկ Շիրակի մարզպետի ներկայությամբ բարձրաձայնել են դպրոցի հարցը, 4-րդ դպրոցը կտեղափոխեն 5-րդ դպրոցի շենք, որն ունի երկու մուտք։ «Չի փակվելու դպրոցը»,-մեկ անգամ ևս վստահեցրեց Մխիթար Վարագյանը։

Այս թեմայի շուրջ ակնկալում ենք ՀՀ կրթության ու գիտության նախարարի պարզաբանումները․ մի կողմից ուրախալի է, որ գործազրկության մեջ թաղված Արթիկում 400-500 աշխատատեղ է բացվում, մյուս կողմից էլ անհասկանալի է, թե ինչո՞ւ է այն դպրոցի շենքը փակելու հաշվին արվում։ Ի դեպ, ուսուցիչները սա կասկածելի գործարք են որակում։ 

aravot.am