Հոնկոնգի կառավարությունն արտահանձնման մասին օրենքի ընդունումը կասեցրել է բողոքի խոշոր ցույցերի պատճառով
Հոնկոնգի կառավարությունն արտահանձնման մասին հակասական օրենքի ընդունումը կասեցրել է քաղաքն ընդգրկած բողոքի խոշոր ցույցերի պատճառով: Այս մասին հայտարարել է քաղաքի վարչակազմի ղեկավար Քերի Լամը, փոխանցում է BBC News-ը:
Անցյալում նա հրաժարվել էր կասեցնել օրենքի ընդունումը, չնայած զանգվածային բողոքներին:
«Օրինագիծը հանգեցրել է հանրության պառակտմանը»,- հայտարարել է նա մամուլի ասուլիսում՝ հայտնելով «կասկածների եւ թերընկալման» մասին:
Նա նշել է, որ ականջալուր է եղել կառավարությանն ուղղված «կանգնելու եւ մտածելու» կոչերին:
«Մենք պետք է ուշադրություն դարձնենք առաջին հերթին Հոնկոնգի շահերին»,- ասել է նա:
Հիշեցնենք, որ արտահանձնման մասին օրենք ընդունելու Հոնկոնգի իշխանության մտադրության պատճառով քաղաքում ծավալվել էին զանգվածային բողոքի ցույցեր: Այս որոշմանը չհամաձայնող քաղաքացիները արգելափակել էին կենտրոնական փողոցները, որպեսզի օրենդիրներին խանգարեն աշխատավայր հասնել: Օրենքի ընդունման հակառակորդները կարծում են, որ ծանր հանցագործություններ կատարած հանցագործներին Չինաստան արտահանձնումը հարվածի տակ է դնում Հոնկոնգի դատական համակարգի անկախությունը:
Ներկայումս Հոնկոնգը, որը նախկինում բրիտանական գաղութ է եղել, վերադարձվել է Չինաստանին, եւ մայր երկրի հետ գոյատեւում է «մեկ երկիր, երկու կառավարություն» սկզբունքով:
Լուրեր Հայաստանից - NEWS.am


















































Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Երևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. Փաշինյան
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է
ԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումը
Կառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ